Home / Canada  / Կանադայի հայոց թեմի առաջնորդի ուղերձը՝ Երախտագիտության օրվա առիթով

Կանադայի հայոց թեմի առաջնորդի ուղերձը՝ Երախտագիտության օրվա առիթով

babken-tcharyan

 

Կանադայի հայոց թեմի  առաջնորդ Բաբկեն Չարյանը ուղերձ է հղել Կանադայում Երախտագիտության օրվա (Thanksgiving) առիթով։

 

«Շնորհակալության այս օրը ես կցանկանայի, որ մի պահ բոլորդ հավաքվեք ձեր ընտանիքներով ընթրիքի շուրջ եւ անդրադառնանք ավանդույթներին, ազգային ինքնությանն ու քրիստոնեական հավատին:

 

Միասին եկեք միշտ հիշենք նրանց, ովքեր պակաս բախտավոր են եւ կարեկցանք ցուցաբերենք կարիքավորներին: Կարեւոր է հիշել, որ ամեն ինչ, որ մենք ունենք, ամեն հարստություն, ցանկացած արժեքավոր բան, ամեն ինչ Աստծո տված պարգեւն է: Եկեք նաեւ խորապես գնահատենք մեր ազատությունը՝ երկրպագելու սրտով եւ մտքով:

 

Աստված օրհնի Կանադային եւ ձեզ բոլորիդ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ այսօր Կանադայում նշվում է Երախտագիտության օրը։

 

Ձեր կարծիքը

Comments