Home / Armenia  / Մարդիկ գերադասում են 25 հզր դրամ նպաստ ստանալ, քան անցնել արժանապատիվ աշխատանքի. Երևանում գործատուները դժվարությամբ են համալրում թափուր աշխատատեղերը

Մարդիկ գերադասում են 25 հզր դրամ նպաստ ստանալ, քան անցնել արժանապատիվ աշխատանքի. Երևանում գործատուները դժվարությամբ են համալրում թափուր աշխատատեղերը

gorcazurk

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Բանվորները, մաքրուհիները, կարողներն ու պահակները հայաստանյան աշխատաշուկայի ամենապահանջված մասնագետներն են,  ու նաև կարելի է հանդիպել բժիշկներ ու ՏՏ ոլորտի մասնագետներ փնտրող գործատուների, բայց ընդհանուր առմամբ լավ վարձատրվող աշխատատեղերը հիմնականում զբաղված են լինում: Ո՞րն է պատճառը:

 

ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

«Գործատուն ուզում է լավ պաշտոնները՝ տնտեսագետ, հաշվապահ և այլն, տրամադրի ծանոթներին, իսկ մյուսները՝ հավաքարար, բանվոր և այլն, տրամադրի ժողովորդին, բացի դրանից, երբեմն գործատուն ինքը տնօրեն է, ինքը քարտուղար է, ինքը հաշվապահ է, այսինքն՝ մի քանի աշխատանք է կատարում, հարկային դաշտ են մտած, որը նեղում է իրենց, դրա համար մտածում են 3 աշխատողի փոխարեն մեկին պահեն ու քիչ հարկեր տան»,- Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Երևանի Աջափնյակ համայնքի զբաղվածության կենտրոնի գլխավոր մասնագետ Նառա Նազարյանը:

 

Իսկ ցածր վարձատրվող ու բանվորական աշխատատեղ զբաղեցնել քչերը կցանկանան, հետևաբար այդ տեղերը հաճախ թափուր են մնում: Այսինքն՝  պատճառաբանությունը, որով քաղաքացիներից շատերն արդարացնում են իրենց անգործությունը, ևս հիմնավորված չէ, աշխատանք կա, բայց աշխատել ցանկացող չկա:

 

Երևանում հերթական անգամ անցկացվող աշխատանքի տոնավաճառին ներկայացել են մոտ 60 գործատուներ, այնինչ աշխատանք փնտրող քղաքացիների շարքերը բավական նոսր են այն պարագայում, երբ մեծամասնությունը բողոքում է աշխատատեղերի բացակայությունից:

 

ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

Արմսվիթ ՍՊԸ-ը, որն զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ, ներկայում մի քանի  աշխատատեղերի պահանջարկ ունի, ընկերության ներկայացուցիչն ասում է՝ գոյություն ունի կադրերի հոսունություն, պատճառները մի քանիսն են՝ պայմանները չեն գոհացնում կամ հեռանում են երկրից:

 

Կադրեր կան, որ շատ մակերեսորեն են վերաբերում, թեև ունենք նաև շատ լավ, երախտավոր աշխատակիցներ

 

«Իմ կարծիքով մեր երկիրը ավելի շատ կարիք ունի լավ աշխատողների, դա մեր հիմնարկում զգացվում է, կադրեր կան, որ շատ մակերեսորեն են վերաբերում, թեև ունենք նաև շատ լավ, երախտավոր աշխատակիցներ»,-ներկայացնում է ընկերության հաշվապահներից մեկը՝ Սեդա Եղիազարյանը:

 

Երբեմն նույնիսկ հաստիքը լրացնելու դժվարություն է լինում: Խնդիրը հատկապես վերջին շրջանում է առաջանում, երբ արտագաղթի ծավալներն ավելանում են:

ԼԱՎ, ԲԱՅՑ ՉԳՈՀԱՑՆՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Նույն խնդիրն ունեն նաև այլ ընկերություններ, օրինակ՝ Գերմանիայից պատվերներ իրականացնող   Սաստեքս  ընկերությունը կարող վարպետների պահանջ ունի, ոչ միայն ուսուցանում են, այլև հետագայում աշխատանքով ապահովում, վճարում են նաև ուսուցման ընթացքում, չնայած առաջարկվող  պայմաններին, Երևանում դժվարությամբ են աշխատակից գտնում:

 

Երևանում, որ կարդում են կարող բանվորուհի, թողնում գնում են, առանց հարցնելու, հետարքրքրվելու, այնինչ ամեն ինչով տալիս ենք, գրանցումով, շատ աշխատատեղեր ունենք

 

«Երևանում, որ կարդում են կարող բանվորուհի, թողնում գնում են, առանց հարցնելու, հետարքրքրվելու, այնինչ ամեն ինչով տալիս ենք, գրանցումով, շատ աշխատատեղեր ունենք,  սովորացնում ենք, առնվազն 55 հզր աշխատավարձ ենք տալիս, տրանսպորտ, ընդմիջումով ապահովում: Երևանի մեջ աշխատող ճարելը շատ դժվար է, բայց շրջաններում շատ հեշտությամբ է լինում, օրինակ Աշտարակում մի քանի օր առաջ շատ հաջող անցավ»,-պատմում է ընկերության կադրերի տեսուչ Սալբի Ասլանյանը:

 

Այստեղ ուզում են միանգամից փող ստանան առանց ջանքի

 

Սիրիահայ տիկինը կարողացել է ընկերություն աշխատանքի անցնել ու դժգոհ չէ, իսկ երբ սիրիահայերի աշխատանքի անցնելու պահանջներն ու պայմանները համեմատում է հայաստանցիների հետ, ասում է. «Այստեղ ուզում են միանգամից փող ստանան առանց ջանքի, տարբերությունն կա սիրիահայերի մոտ, ու ստեղ, նաև շատ է սիրիահայերի մոտ աշխատանքը»,-համեմատում է Ասլանյանը:

 

Հեշտ ու բարձր վարձատրվող աշխատանք գտնելու ձգտումները հաճախ մղում են անգործության, հաստատում է մեկ այլ կարի արտադրամասի՝ Քանաքեռի կարի ֆաբրիկայի ներկայացուցիչը՝ Գևորգ Հովհաննիսյանը, իրենց հիմնարկում ես նման խնդիր կիա:

 

«Արդեն նախորդ աշխատողները, ովքեր դուրս են եկել, նրանց տեղն ազատվել է, դուրս գալը տարիքով է պայմանավորված, ինքնակամ դուրս են գալիս, թոշակի են անցնում և այլն, դժվար է լավ աշխատող գհտնելը»,-ներկայացնում է Գևորգը:

 

ԽԻՍՏ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՕՐԵՆՔԻ ԲԱՑԵՐԸ

Աշխատանք կա, մարդիկ չեն ուզում աշխատել, մյուս կողմից լուրջ խնդիր է ընկերությունների կողմից սահմանվող տարիքային սահմանափակումները, երբ պահանջում են մինչև 40 տարեկան աշխատողներ, այնինչ ըստ օրենքի՝ քաղաքացին մինչև թոշակային տարիքն իրավունք ունի աշխատելու: Զբաղվածության կենտրոնի ներկայացուցիչ Նառա Նազարյանն այստեղ լուրջ բաց է տեսնում:

 

«Այսօր գործատուն սահմանափակում է դնում մինչև 40 տարեկան, բայց մեր օրենքն ասում է, որ յուրաքանչյուր մարդ ապրելու և աշխատելու իրավունք ունի, իսկ եթե գործատուներն այսպես են վարվում, փաստորեն թոշակ էլ չեն ստանում: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, Հանրապետությունում կան անսահմանափակ թվով աշխատետեր, սակայն շահառուների քիչ լինելու պատճառով չեն համալրվում, շահառու չկա, որ դիմի, այդ պատճառով դատարկվում են»,-ներկայացնում է տիկին Նազարյանը:

 

Մյուս կողմից էլ աշխատավարձերի ցածր մակարդակն է պատճառ հանդիսանում սոցիալապես անապահով հասարակության անգործության, որի արդյունքում ոմանք պետական նվազագույն աջակցությունից օգտվելը գերադասում են ցածր աշխատավարձով աշխատելուց:

 

Մարդիկ գերադասում են 25 հզր նպաստ ստանալ, քան անցնել արժանապատիվ աշխատանքի

 

«Աշխատատեղեր ունենք, շատ են, Փարոս համակարգն էլ է շատ խանգարում, որովհետև մարդիկ գերադասում են 25 հզր նպաստ ստանալ, քան անցնել արժանապատիվ աշխատանքի»,-պատմում է գլխավոր մասնագետը:

 

Եվս մեկ խնդիր կա, Նառա Նազարյանը եկել է այն համոզման, որ 40-ից բարձր տարիքի անձիյնք շատ ավելի պատասխանատու աշխատողներ են, բայց ստացվում է, որ ընկերությունները նախընտրում են ոչ թե նրանց, այլ երիտասարդների հետ գործ ունենալ:

 

Հին մարդիկ պատասխպանատու են մոտենում աշխատանքին, մինչ 40-ը փորձ չունեն, ավելի մակերեսային են վերաբերում

 

«Մեր լեզվով ասած, հին մարդիկ պատասխպանատու են մոտենում աշխատանքին, մինչ 40-ը փորձ չունեն, ավելի մակերեսային են վերաբերում, թեև կան երիտասարդներ, ովքեր բազմակողմանի զարգացած են»,-կարծիք է հայտնում պետական կառույցի աշխատակիցը:

 

Իսկ թե գործազրկության ինչպիսի պատկեր կա Հայաստանում, զբաղվածության կենտրոնի համար հիմա ավելի դժվար է հասկանալ, նախկինում ՝ մինչև 2014թ-ը կառավարությունը վճարում էր գործազրկության նպաստ, որի շնորհիվ գործազուրկները պարտաճանաչորեն ներկայանում էին գործակալություն, իսկ այժմ ավելի դժվար է ընդհանուր պատկերացում կազմել իրավիճակի մասին:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments