Home / Armenia  / Բոեվիկ ֆի՞լմ սարքեն ընտանիքում, խայտառակությունը դա է, ոչ թե դրա դեմն առնելը. Ո՞վ է կողմ, ո՞վ՝ դեմ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծին

Բոեվիկ ֆի՞լմ սարքեն ընտանիքում, խայտառակությունը դա է, ոչ թե դրա դեմն առնելը. Ո՞վ է կողմ, ո՞վ՝ դեմ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծին

brnutyun

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Ազատամարտիկ Արսեն Յոլչյանի  ընտանիքում կանայք նույնքան խոսքի իրավունք ունեն, որքան և տղամարդիկ, իսկ որ տղամարդն իրավունք ունի ձեռք բարձրացնել կնոջ վրա, նրա համար անընդունելի է, կինն ու  տղամարդը հավասար են, իր անխախտ կարծիքն է ներկայացնում Noranor.ca -ին ու որպես խոսքերի ապացույց՝ լուսանկարվում միայն տիկնոջ հետ:

 

20171010_162543«Երևի հայ տղամարդկանց 15 տոկոսն է ինձ նման մտածում, հայկական ավանդույթներում ավելի գերիշխում է բռնությունը, դրա համար ես համաձայն եմ օրինապահ մարմինների միջամտությանը, որպեսզի ընտանեկան բռնությունն էլ չլինի, տղամարդ-կին հավասար են, և ինչքան շատ կին աշխատեն վերին մարմիններում, այնքան լավ, չեն թողնի, որ տղամարդիկ կանանց ճնշեն»,-կարծում է Յոլչյանը:

 

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում բուռն քննարկվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանրային քննարկումների էր դրվել և հակասական կարծքիների բախում առաջ բերել: Noranor.ca-ն օրինագծի, ընտանեկան բռնություն հասկացության ու խնդրի կանխարգելման վերաբերյալ հարցում է անցկացրել երևանցիների շրջանում: Պարզվում է, շատերը դեմ են ընտանեկան բռնությանը, կողմ՝ օրինագծի ընդունմանը, իսկ մեր առաջին զրուցակիցը՝ Արսեն յոլչյանը կարծում է, որ օրինագիծն ընդունվի, միանգամից ազդեցություն ունենալ չի կարող, այն աստիճանաբար կարող է փոխել հասարակության մեջ արմատացած վատ սովորույթները:

 

Նրա լրագրող դուստրը ՝ Օֆելյան, կիսում է հայրիկի մոտեցումը, մարդը անձեռնմխելի է, որի վրա ոչ մի պարագայում չի կարելի ճնշում բանեցնել: Իսկ հայկական ավանդույթներում դա թեև արմատացած է, բայց հնարավոր է արմատախիլ անել:

 

ԲՈԵՎԻԿ ՖԻ՞ԼՄ

«Ինչքան էլ ավանդույթները խիստ կլինեն, կանայք էլի փորձում են ընդվզել, դիմադրություն ցույց տալ, կարծում եմ, որ ճիշտ կլինի իրավապահ 20171010_162850մարմինների միջամտությունը, որովհետև եթե չլինի պատժվելու վախը, մարդիկ ինչքան ուժ ունեն, այնքան կվնասեն»,-կարծում է երիտասարդ աղջիկը:

 

Բոեվիկ ֆի՞լմ սարքեն ընտանիքում, խայտառակությունը դա է, ոչ թե դրա դեմն առնելը

 

Իսկ ստեղծված իրավիճակները մեծ մասամբ համարում է սոցիալական անապահով իրավիճակի հետևանք: Անկախ պատճառներից ընտանիքում ուժեղ համարվող անձն իրավունք չունի որևէ կերպ ճնշել համեմատաբար թույլին: Նման կարծիքին է երիտասարդ երևանցի Նաիրա Սահակյանը: Խայտառակություն է ոչ թե բռնության դեմ պայքարելը, այլ հենց բռնություն գործադրելը, «Բաեվիկ ֆի՞լմ սարքեն ընտանիքում, խայտառակությունը դա է, ոչ թե դրա դեմն առնելը»,-կարծում է Նաիրան:

 

Բոլորովին էլ պարտադիր չէ, որ բռնությունը լինի միայն ֆիզիկական, անգամ վիրավորանքները պետք է բռնություն համարել ու դրանց դեմ պայքարել, հայկական իրականությունում դժվար կլինի, բայց պետք է օրինագիծն ընդունել:

 

Ոչխար անասուն, փչացած և այլն բառերը հայկական լեքսիկոնից ուղղակի պետք է վերացնել

 

«Կարան խոսքերով այնպես բռնանան, որ ավելի սպանեցուցիչ լինի, քան ծեծելը, ոչխար անասուն, փչացած և այլն բառերը հայկական լեքսիկոնից ուղղակի պետք է վերացնել»,-համոզմունք է հայտնում նա: Օրենքը պետք է ներդնել հենց այն տղամարդկանց պատժելու համար, ովքեր կարծում են, որ հայկական ընտանիքում տղամարդն իրավունք ունի խփել կամ վիրավորել կնոջը:

 

«Անդաստիարակության, անմարդկային հարաբերությունների հետևանք է բռնությունը, իրար չեն հասկանում, հոգեբանական դաստիարակության խնդիր է, ուղեղի վրա պետք է ազդել, կրթության ու դաստիարակության վրա ազդել, խնդիրներ լինում են, բայց չի նշանակում, որ պետք է կենդանու նման հասնեն իրար ու ծեծեն»,-ասում է Երևանի քաղաքացին:

 

ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Ոչ միայն բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, այլև բռնությունների կանխարգելում, կանխագելման ուղղություններից մեկն էլ մանուկ հասակից ճիշտ դաստիարակությունն ու ագրեսիայի բացառումն է երախայի վարքագծում: Այս համոզմունքին է մանկավարժ, Երևանի դպրոցներից մեկի ուսուցչուհի Սառա Մարգարյանը:

 

20171010_162136Նա բոլոր հարցերի լուծումը համարում է համբեարատորությունն ու հանդուրժողականությունը, որը պետք է տիրի նաև ընտանիքներում, իսկ ընտանեկան բռնություն ասելով՝ ուսուցչուհին առաջին հերթին ընկալուծ է ծնողի կողմից երեխայի հանդեպ կիրառվող բռնությունը:

 

«Դեմ եմ ցանկացած բռնության, դա կլինի կնոջ հանդեպ, երեխայի հանդեպ, ամեն ինչ չէ, որ ընտանիքի ներսում է, նաև հասարակության մեջ կա խնդիր, նման վիճակ տեսնում եմ, կարելի է համաձայնության միջոցով հասնել կոմպրոմիսի, բայց երբ ամեն չնչին երկխոսություն վերածվում է բռնության, ես դրան դեմ եմ»,-նշում է Մարգարյանը:

 

Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխային, բազմաշերտ խնդիրներ կան, որոնք առանձին-առանձին ուսումնասիրելու և ճիշտ լուծում տալու խնդիր է տեսնում մանկավարժը: Երբեմն անհրաժեշտ է, որ ընտանեկան խնդիրն միջամտի նաև իրավապահ մարմինը, բայց երբեմն էլ այլ մասնագետների միջամտությունն է կարևոր:

 

Պետք է մանրամասն ուսումնասիրվի և պարզվի՝ որտեղ է, որ պետք է իրավապահ դաշտը խառնվի, որտեղ է, որ պետք է նեղ մասնագետն խառնվի, որտեղ է, որ կարող են ուղղակի ընտանիքի ներսում հաղթահարել

 

«Ենթադրենք երեխայի հայրը Հայաստանում չէ, դա կարող է նպաստել, որ երեխան ճիշտ ուղիով չգնա, միայն մայրիկի դաստիաակությունը շատ քիչ է, բռնություն և այլն հարաբերական է, պետք է մանրամասն ուսումնասիրվի և պարզվի՝ որտեղ է, որ պետք է իրավապահ դաշտը խառնվի, որտեղ է, որ պետք է նեղ մասնագետն խառնվի, որտեղ է, որ կարող են ուղղակի ընտանիքի ներսում հաղթահարել և չվերածել լուրջ պրոբլեմի»,-նշում է մանկավարժը:

 

Ամեն դեպքում երեխայի դաստիարակությունը ֆիզիկական բռնության միջոցով անթույլատրելի է համարում, եթե ընտանիքում կա անկառավարելի իրավիճակ, անհրաժեշտ է օրինական կարգավորումը, իսկ եթե ծնողի կողմից ճնշումը զուտ դաստիարակչական բնույթ է կրում, այս դեպքում այլ հարթակներում կարելի է լուծել խնդիրը, մանրամասնում է.

 

Պետք է խառնվեն, ու ոչ միայն, նաև սոցմանկավարժ, հատուկ մանկավարժ և համապատասխան մասնագետներ պետք է կիրառեն իրենց մեթոդները

 

«Եթե երախան միայն տուժող է, թեկուզ ունենք ազգային ավանդույթներ և դեմ ենք իրավական դաշտի խառնվելուն, ես գտնում եմ, որ ոչ, պետք է խառնվեն, ու ոչ միայն, նաև սոցմանկավարժ, հատուկ մանկավարժ և համապատասխան մասնագետներ պետք է կիրառեն իրենց մեթոդները»:

 

ՊԱՏԻԺԸ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ

Բոլոր խնդիրները լուծելի են ընտանիքի ներսում, եթե չկա փոխըմբռնում, որևէ մարմին չի կարող փոխել ընտանիքի մթնոլորտը, նաև պատժելու եղանակով այլոց օրինակներ տալ հնարավոր չէ լինի, կարծում է մասնագիտությամբ խմբագիր Սաղաթել Բարսեղյանը: Օրինակ է բերում.

 

«Կարծեմ Պարսկանստանում էր, որ գողի ձեռքը կտրում էին, ժողովուրդը հավաքված նայում է ու հենց էդ ժամանակ մեկը մյուսի գրպանից բան է գողանում՝ տեսնելով որ ձեռքը կտրում են»:

 

Կարիք չկա խնդիրը մասսայականացնելու

 

Այսինքն՝ եթե սա հասարակության  մեջ բռնությունը կանխարգելելուն ուղղված մեթոդ է, ապա ոչ այնքան հուսալի, ընտանիքը ինքը չպետք է դուրս գա իր սահմաններից, ըստ նրա, կարիք չկա խնդիրը մասսայականացնելու:

 

«Եթե կինը չի հասնում էն բանին, որ տղամարդը չի հասկանում սխալը, թող թողնի գնա, իսկ եթե դիմեցին արդեն արտաքին աշխարհին, դա խնդիրը չի լուծի, պետք է կողքի՞ց ասեն, թե ամուսիններով իրար հետ ոնց վարվեն»,-հարց է տալիս Բարսեղյանը:

 

Նորմալ մարդը չի կարող բռնության միջոցով խնդիր լուծել, իսկ եթե այդպես է վարվում, ուրեմն հարկավոր է օրինապահ մարմինների միջամտությունը, 20171010_163116կարծիք է հայտնում երևանցի մեկ այլ տղամարդ՝ Ալեքսան Պետրոսյանը՝ նշելով. «Էդ էլ ա պետք, որ միջամտեն, թե չէ կա մարդ, որ անուղղելի է, ճնշման տակ է պահում ընտանիքը, իսկ եթե պատահական վիճաբանություն է, ո՞ւմ հետ չի լինում, էդ դեպքում իմաստ չունի»:

 

Իսկ որոշ ընտանիքներում պարզապես նման խնդիր գոյություն ունենալ չի կարող, քանի որ այսօր արդեն, ի տարբերություն ավանդական հայկական մեծ ընտանիքների, անդամների թիվը նոսրացել է, դա էր ապացուցում քաղաքացիներից մեկի՝ մեզ տված անկեղծ ու հակիրճ պատասխանը.

 

«Ես մեն-մենակ եմ ապրում, ո՞ւմ վրա բռնանամ»:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments