Home / Canada  / Մոնրեալում անշարժ գույքի գները կտրուկ բարձրացել են

Մոնրեալում անշարժ գույքի գները կտրուկ բարձրացել են

Без названия

Մոնրեալ (Նորանոր)—Մոնրեալի տարածաշրջանում բնակարանների գները հասել են նոր բարձր մակարդակի, ըստ հինգշաբթի հրապարակված 2  զեկույցների տվյալների:

 

Տների միջին գինը հասել է 384 055 դոլարի եռամսյա ժամանակահատվածում, որը ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ըստ Royal LePage House Price Survey- ի:

 

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6,6 տոկոս աճ է գրանցվել, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 3,2 տոկոս։

 

Երկհարկանի տների վաճառքի միջին գինը եռամսյակում աճել է 7,2 տոկոսով՝ մինչեւ 740,214 դոլար: Այն  2016 թ. –ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 19,2 տոկոսով:

 

Dominic St-Pierre –ը՝ Քվեբեկում Royal LePage ընկերության գլխավոր տնօրենը, նշել է, որ աճը շատ ավելի առողջ է, քան այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Տորոնտոն եւ Վանկուվերը: Այստեղ, ըստ նրա, գների աճը պայմանավորված է հիմնականում տնտեսական աճով, այլ ոչ թե շահարկումներով:

 

Ձեր կարծիքը

Comments