Home / Canada  / Կառավարությունը չպետք է ասի կանանց, թե ինչ հագնեն կամ չհագնեն․ Թրյուդո

Կառավարությունը չպետք է ասի կանանց, թե ինչ հագնեն կամ չհագնեն․ Թրյուդո

maxresdefault1-1

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անդրադարձել է չորեքշաբթի օրը Քվեբեկի խորհրդարանում ընդունված օրենքին, ըստ որի արգելվում է ամբողջովին փակ հագուստով ծառայություններ մատուցելը կամ դրանցից օգտվելը։ Օրենքը դիտվում է որպես անհանդուրժողականություն մահմեդական կանանց հագուստի՝ փարանջայի նկատմամբ։

 

Ըստ վարչապետի՝ կառավարությունները չպետք է ասի կանանց, թե ինչ հագնեն կամ չհագնեն։

 

Թրյուդոն նաեւ նշել է, որ չի պատրաստվում հայցով դիմել սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրենքի սահմանադրականությունը։

 

Նշենք, որ ուրբաթ առավոտյան Մոնրեալի մի խումբ բնակիչներ ավտոբուսի կայաններից մեկում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդեմ օրենքի։ Մասնակիցները որպես բողոքի նշան կրում էին վիրաբուժական դիմակներ, Հելոուին ծածկոցներ եւ դեմքը ծածկելու բանդանաներ:

 

Ձեր կարծիքը

Comments