Home / Canada  / Կանադայում յուրաքանչյուր 3-ից 1-ը զգում է աճող տոկոսադրույքների ազդեցությունը

Կանադայում յուրաքանչյուր 3-ից 1-ը զգում է աճող տոկոսադրույքների ազդեցությունը

image

 

Կանադայում յուրաքանչյուր 3-ից 1-ը պնդում է, որ արդեն զգում է աճող տոկոսադրույքների ազդեցությունը:

 

2,005 չափահաս կանադացիների շրջանում արված հետազոտությունը կատարվել է առցանց՝ Ipsos- ի կողմից MNP ընկերության համար սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում:

 

Հարցվողներից 10-ից 4-ը նշել են, որ եթե տոկոսադրույքները շատ ավելի բարձրանան, վախենում են, որ ֆինանսական դժվարությունների մեջ կընկնեն:

 

10-ից 7-ը ասում է, որ բարձր տոկոսադրույքներով նրանք ավելի զգույշ կլինեն, թե ինչպես են ծախսում իրենց գումարները:

 

Կանադայի Կենտրոնական բանկը այս տարի երկու անգամ բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը՝ քայլեր, որոնք դրդել են խոշոր բանկերին բարձրացնել իրենց առաջնային վարկերի տոկոսադրույքները:

 

Արդեն իսկ ֆիքսված տոկոսադրույքներով հիփոթեքային վարկեր ունեցողների համար տոկոսադրույքը չի փոխվել, սակայն  վերջին մի քանի ամսվա ընթացքում ավելի բարձր տոկոսադրույքով վարկեր են հատկացրել:

 

Կանադայի բանկը նախատեսում է չորեքշաբթի իր հերթական հայտարարությունը հրապարակել: Տնտեսագետները ակնկալում են, որ այն չի փոխի տոկոսադրույքը:

 

Տնային տնտեսությունների պարտքը Կանադայում կենտրոնական բանկի եւ այլ փորձագետների կողմից համարվում է տնտեսության համար առանցքային ռիսկ:

 

Երկրորդ եռամսյակում Կանադացիների ունեցած պարտքը համեմատած նրանց եկամուտների ռեկորդային ցուցանիշ է գրանցել:

 

Կանադայի վիճակագրության տվյալներով՝ տնային տնտեսությունների վարկային պարտքը եկամուտների համեմատ կազմում է 167,8 տոկոս, ինչը բարձր է առաջին եռամսյակում գրանցված 166,6 տոկոսից:

 

Ձեր կարծիքը

Comments