Home / Canada  / Կանադան 1 մլն ներգաղթյալ կընդունի մինչեւ 2020-ի ավարտը

Կանադան 1 մլն ներգաղթյալ կընդունի մինչեւ 2020-ի ավարտը

kanada

 

Կանադայում մոտավորապես մեկ միլիոն նոր ներգաղթյալներ կընդունվենն 2018-2020 թթ։ Ներգաղթի նախարար Ահմեդ Հուսենը նշում է, որ սա Կանադայի պատմության մեջ ներգաղթի վերաբերյալ ամենահավակնոտ թիրախն է:

 

Այս թիվը սահմանվել է կառավարության նոր `բազմամյա Ներգաղթի ծրագրում, որը նոյեմբերի 1-ին հրապարակվել է Համայնքների պալատում:

 

Տնտեսական ներգաղթյալները մեծամասնություն կկազմեն Կանադայում մշտական բնակություն ստացող ներգաղթյալների թվում։

 

Ծրագրի համաձայն՝ 2018 թվականին Կանադայում  310,000 ներգաղթյալներ մշտական բնակիչներ կդառնան: 2019 թվականին նրանց թիվը կավելանա՝ հասնելով մինչեւ 330.000 -ի, իսկ 2020 –ին մինչեւ 340.000 նոր մշտական բնակիչ:

 

Նորեկներից 565,000-ը կընդունվեն տնտեսական ծրագրերի միջոցով։ 2017 թ-ի ընթացքում IRCC- ն ավելի է հստակեցրել, որ Էքսպրես մուտքի ծրագրերը այժմ տնտեսական ներգաղթի հիմնական շարժիչն են։ Այս տարի մինչ այս պահը ավելի շատ հրավիրատոմսեր (ITAs) են թողարկվել, քան նախորդ երկու տարիների ընթացքում:

 

Քվեբեկի նահանգը կաջակցի առաջիկա երեք տարիների ընթացքում 94,000 հմուտ աշխատողներին եւ գործարար ներգաղթողներին։ Կանադան կշարունակի աջակցել բիզնես ոլորտի ներգաղթյալներին իր դաշնային ծրագրերի միջոցով։ Ավելի քան 2000 ներգաղթած գործարար իրենց ընտանիքի անդամների հետ միասին կընդունվեն մինչ 2020 թ. ավարտը:

 

Ձեր կարծիքը

Comments