Home / Canada  / Կանադայում աշխատատեղերն ավելացել են, գործազրկության մակարդակը՝ աճել

Կանադայում աշխատատեղերն ավելացել են, գործազրկության մակարդակը՝ աճել

screen-shot-2017-11-03-at-10-28-35-am.png.size.xxlarge.promo

Օտտավա (Նորանոր)—Հոկտեմբերին Կանադայում շարունակվել է ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու միտումը, չնայած այն բանին, որ տարեվերջին տնտեսության աճի դանդաղեցման կանխատեսումներ կան։

 

Նախորդ ամիս Կանադայում ավելացել է 35.300 աշխատատեղ։ Ամբողջական գրաֆիկով աշխատատեղերի թիվն աճել է 88.700-ով, իսկ կես դրույքով աշխատատեղերը՝ նվազել 53.400-ով:

 

Աշխատատեղերի ավելացումը եկել է այն բանից հետո, երբ գործազրկության մակարդակը աճել է մինչեւ 6.3 տոկոս, ինչն ավելին է սեպտեմբեր ամսվա 6.2 տոկոսից։ Այսպիսով ավելի շատ երիտասարդներեն սկսել  աշխատանք փնտրել։

 

Աճը հիմնականում եղել է «այլ ծառայություններ»  կատեգորիայում, որը 21,400 աշխատատեղ է ստեղծել, իսկ շինարարության ոլորտը `18,400, տեղեկատվության, մշակույթի եւ հանգստի կազմակերպման ոլորտներում ավելացել է 15,300 աշխատատեղ: Մինչդեռ  մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում նվազել է 35,900 աշխատատեղ:

 

Քվեբեկ նահանգն ամենամեծ աճն է գրանցել՝ 18,400 աշխատատեղով, իսկ Ալբերտան աշխատատեղերի թիվն ավելացրել է 11,900-ը: Մանիտոբա նահանգում 4,000 աշխատատեղ է ավելացել, իսկ Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգներում՝ 3,400-ը: Սասկեչիվան նահանգը ոչ միայն աճ չի գրանցել, այլեւ աշխատատեղերը նվազել են 4000-ով։

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերը ավելացել են 308,1 հազարով։

 

Ձեր կարծիքը

Comments