Home / Canada  / Մոնրեալում անշարժ գույքի վաճառքի տեմպը մեծացել է, գինը՝ բարձրացել

Մոնրեալում անշարժ գույքի վաճառքի տեմպը մեծացել է, գինը՝ բարձրացել

A row of a new houses in Richmond, British Columbia

Մոնրեալ (Նորանոր) — Մեծ Մոնրեալի տների վաճառքի տեմպը հոկտեմբերին մեծացել է, միեւնույն ժամանակ շարունակվող բարձր պահանջարկի արդյունքում տների միջին գինը բարձրացել է 7 %-ով։

 

Անցյալ ամսվա ընթացքում վաճառված մեկսենյականոց տները վաճառվել են մոտ 78 օրվա ընթացքում՝ գրեթե 2 շաբաթով ավելի քիչ, քան նախորդ տարի։

 

Երկուսից հինգ սենյականոց տները վաճառվել են 81 օրվա ընթացքում ՝ երեք օրով ավելի արագ, քան նախորդ տարի: Բնակարանները ամենաերկար ժամանակահատվածում են վաճառել՝ 103 օրվա ընթացքում, սակայն դա 17 օրով քիչ էր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

 

Մեկ ամսվա ընթացքում վաճառված տների թիվն աճել է 7 %-ով `հասնելով 3,270-ի։ Բնակարանների վաճառքն աճել է 13 %-ով, իսկ մեկսենյականոց տների վաճառքը՝ 3 %-ով:

 

Անցած ամիսը անշարժ գույքի ոլորտում ամենաարդյունավետն է եղել վերջին ութ տարիների հոկտեմբեր ամսիսների տվյալների հետ համեմատ, հայտարարել է անշարժ գույքի խորհուրդը:

 

Կանադայում տների վաճառքն ավելացել է այն բանից հետո, երբ կառավարությունը հաստատել է 2018-ի հունվարից հիփոթեքային վարկերի տրամադրման խստացումների վերաբերյալ որոշումը։

 

Մոնրեալի կղզում անշարժ գույքի վաճառքը, որը կազմում է տարածքի գործարքների 43 %-ը, աճել է 11 տոկոսով:

 

Կանադայի երկրորդ խոշոր քաղաքն ու շրջակա շրջանը մնում են անշարժ գույքի ոլորոտում առաջատարներ։ Այստեղ տների միջին գինը աճել է 7 տոկոսով՝ հասնելով մինչեւ 367 հազար 512 դոլարի։ Մեկ տարի առաջ միջին գինը եղել է 347,281 դոլար: Մոնրեալի կղզու միջին գինը, որը ներառում է նաեւ արվարձանները, աճել է 6,1 %-ով `հասնելով 462,516 դոլարի:

 

 

Ձեր կարծիքը

Comments