Home / Canada  / Արդյո՞ք Տորոնտոն պատրաստ է առաջիկա 3 տարում 170 հազար ներգաղթյալների ընդունել

Արդյո՞ք Տորոնտոն պատրաստ է առաջիկա 3 տարում 170 հազար ներգաղթյալների ընդունել

1297364364145_ORIGINAL

 

Տորոնտո (Նորանոր)—Կանադան առաջիկա 3 տարիներին մոտ 1 մլն ներգաղթյալների կընդունի։ Տասնյակ հազարավորները բնակություն կհաստատեն Տորոնտոյում։

 

Ներգաղթի հարցերով փորձագետները հարց են բարձրացնում․ արդյո՞ք կառավարությունը կարող է ընդունել այդքան ներգաղթյալների մի քաղաքում, որտեղ վարձով բնակարան ու մշտական աշխատանք գտնելը դժվար է։

 

Կանադայի Ներգաղթյալ կանանց գործակալության գործադիր տնօրեն Քեթրին Մակելիի խոսքով՝ ներգաղթած կանանց գործազրկության մակարդակը չափազանց բարձր է:

 

Շատերը, գալով Տորոնտո, որոշ ժամանակ անց տեղափոխվում են այլ քաղաքներ, որտեղ բնակարաններն ավելի էժան են։

 

WoodGreen համայնքային ծառայությունների հետազոտությունների եւ հասարակական քաղաքականության տնօրեն Դեյն Դեյսոնի խոսքով՝ եթե մարդը ցանկանում է գալու հաջողությամբ հաստատվել Տրոնտոյում, պետք է ունենա ինչ-որ մեկին, ով կօգնի իրեն։

 

Վերջին մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ Տորոնտոյի բնակիչների ավելի քան 55 %-ը տարեկան 30,000 դոլարից պակաս եկամուտ ունի։

 

Մարգարեթ Իթոնը, լինելով Տորոնտոյի Ներգաղթյալների զբաղվածության խորհրդի գործադիր տնօրեն, ընդգծում է, որ չնայած այն փաստին, որ ներգաղթյալների մեծ մասը բարձրագույն կրթություն ունեն, սակայն Կանադայի տնտեսական անկումը շարունակվում է:

 

2016 թվականի մարդահամարի տվյալներով վերջին տարիներին Կանադայի բոլոր ներգաղթածների ավելի քան 17 %-ն ապրում է Տորոնտոյում, մինչդեռ Կանադայի բնակչության միայն 8 %-ն է բնակվում այս քաղաքում։

 

Եթե այդ միտումը շարունակվի, 2018 թ.-ին այստեղ 50000-ից ավելի ներգաղթյալներ կլինեն, իսկ մոտակա երեք տարիների ընթացքում՝ մոտ 170.000-ը:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կանադայի կառավարությունը հրապարակել է առաջիկա տարիներին ներգաղթի վերաբերյալ ծրագիրը, որով նախատեսվում  է մինչեւ 2020 թվականը ընդունել մոտ 1 մլն ներգաղթյալների։

 

Ձեր կարծիքը

Comments