Home / Canadahye  / Արցախի ու Հայոց Ցեղասպանության մասին պատմող նորագույն ֆիլմերից մինչև Հայաստանում անցկացված ընտրությունների վերահսկողություն. «Նուռ» 12-րդ կինոփառատոնի անակնկալները

Արցախի ու Հայոց Ցեղասպանության մասին պատմող նորագույն ֆիլմերից մինչև Հայաստանում անցկացված ընտրությունների վերահսկողություն. «Նուռ» 12-րդ կինոփառատոնի անակնկալները

Sevak Yeghoyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Տորոնտոյի ավանդական դարձած ամենամյա «Նուռ» կինոփառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-19` տորոնտոհայ ու հայկական մշակույթով հետաքրքրված օտարազգի հասարակության ուշադրությանը ներկայացնելով 40 ֆիլմեր: Լիամետրաժ ու կարճամետրաժ, հայ համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող արվեստի գործեր, որոնց թեման ինչպես համամարդկային, այնպես էլ համահայկական խնդիրներն են:

 

Արցախի ու Հայոց ցեղասպանության թեմաներն այս տարի ևս փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում են եղել, այս մասին նոր կամ նորովի մշակված ֆիլմերը կներկայացվեն նոր ասելիքով, բայց սա դեռ ամենը չէ:

 

12-րդ փառատոնը ևս կունենա իր պատվավոր հյուրերը, որոնց ներկայությունը տորոնտոհայերին հնարավորություն կտա մասնակից դառնալ ֆիլմերի ստեղծման պատմություններին, ունկնդրել ռեժիսորների ու բեմադրիչների խոսքը, հարցեր ուղղել նրանց: Այս ամենի մասին Noranor.ca-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել «Նուռ» փառատոնի ատենապետ Սևակ Եղոյանը:

 

ԳԱՂԱՓԱՐԸ ՄԻԱՎՈՐԵՑ

2006թ-ին էր, երբ մի խումբ տորոնտոհայեր միտք հղացան տարեկան մի քանի անգամ տարբեր վայրերում ցուցադրվող ֆիլմերը խմբավորել մեկ գաղափարի մեջ՝ հիմնել կինոփառատոն: Փաստաբան, բժիշկ, ծրագրավորող, մանկավարժ, աշակերտ և այլն… մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեին կինոաշխարհի հետ, սակայն համատեղ ծնունդ տվեցին արդեն 12-րդ տարին անցկացվող փառատոնին: Ատենապետը՝ մասնագիտությամբ փաստաբան Եղոյանը հաճույքով է հիշում, թե ինչպես ծնվեց նախաձեռնությունը «Նուռ» անվանելու մտահղացումը:

 

Նայեց ցանկն ու ըսավ՝ ի՜նչ աղվոր անուն կըլլա՝ «Նուռ», ու դրեցինք Նուռ

 

«2006-ից առաջ հանձնախումբ մը ունեինք Համազգայինի, ամեն  4-5 ամիսը մեկ ֆիլմեր կդնեինք, հետո ըսինք՝ փառատոն մը անցկացնենք, և փառատոն դրինք: Ճաշարան դրինք, ընկերներեն մեկն ուզեց հայկական ճաշ ուտել, նայեց ցանկն ու ըսավ՝ ի՜նչ աղվոր անուն կըլլա՝ «Նուռ», ու դրեցինք Նուռ»,-հիշում է Եղոյանը:

 

Բացի փառատոնից, հանձնախումբը տարվա մեջ տարբեր առիթներով ևս ֆիլմեր ցուցադրում է, սակայն փառատոնը միակն է, որ որևէ գաղափարի շուրջ համախմբում է շատերին: Այս տարի ևս գլխավորը մնում են Արցախն ու Հայոց Ցեղասպանությունը:

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ

AOD5-POSTER-web-674x1024«Ցեղասպանության ժխտումի մասին ալ նյութեր կներկայացնենք, նմանապես ֆիլմ ունենք, որ 15 տարի առաջ է ելած, բայց նոր ֆորմատով առաջին անգամ կցուցադրենք, «Architects of Denial» ֆիլմն է, որը կիրակի օրը կներկայացնենք հանդիսատեսին: Կանադական կառավարությունն, անշուշտ ճանչցած է Հայոց Ցեղասպանությունը, բայց աս ֆիլմը ցույց կուդա, թե ինչպես մինչև հիմա թուրքերը, ազերիները մեր վրա կհարձակվին, Սումգայիթի, Բաքվի ջարդերից մինչև հիմա, որ ամեն օր ազերիների հարձակումները կըլլան, ադոր կապը ցույց կուդանք, ու անոր համար կա Արցախ ետ բերելու ազատագրելու պայքարը, ցույց կուդա որ հայկական հող եղած է Արցախը ու կմնա»,-ներկայացնում է փառատոնի ատենապետը:

 

Որպես գաղափարի շարունակություն՝ կներկայացվի նաև լայն արձագանք գտած Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը, Վահե Յանի «Արմատներ»-ը, որը կպատմի հայրենիք վերադարձած սփյուռքահայի ճակատագրական հանդիպման մասին. Ներկայացվելիք բոլոր ֆիլմերն էլ կարևոր ասելիք ունեն, իսկ դրանք կամբողջանան, երբ արդեն պատվավոր հյուրերը ներկայացնեն իրենց խոսքը:

 

Նրանց թվում է բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ու հանդիսատեսի շրջանում լայն արձագանքի արժանացած «Վերջին բնակիչը» 22687817_10159414300060099_3781394974341964004_nֆիլմի ռեժիսորը, ֆիլմը ներկայացնելու համար նա կժամանի Տորոնտո:

 

Արսինե Խանջյանը պիտի ներկայացնե նաև հարցերը, որ եղան Հայաստան, պիտի խոսե, թե Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և  Էրիկ Նազարյանը ընտրությունների ատեն ինչ աշխատանք տարան և ինչ արձանագրեցին

 

«Արցախ և Հայաստանեն կներկայանա Ջիվան Ավետիսյանը, ունինք բեմադրիչ մը, որ Ամերիկայեն պիտի գա, նոր ֆիլմ կներկայացնե, պիտի խոսի նոր պրոյեկտի մասին, ոչ թե պարզ հայ գաղութին, այլ բոլոր Հյուսիսային Ամերիկային ներկայացնե: Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը կըլլան անշուշտ, Նարե Մկրտչյանը: Իսկ Արսինեն պիտի ներկայացնե նաև հարցերը, որ եղան Հայաստան, պիտի խոսե, թե Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և  Էրիկ Նազարյանը ընտրությունների ատեն ինչ աշխատանք տարան և ինչ արձանագրեցին»,-թվարկում է փաստաբան-ատենապետը:

 

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Այս ամենը միայն Նուռ-2017-ին ներկայացվելիք ծրագրերի մի մասն է, այն հարուստ է լինելու մշակութային իրադարձություններով, որոնց մասնակցությունը տորոնտոհայերին հնարավորություն կտա մեկ անգամ ևս հաղորդակից դառնալ հայկական մշակույթին, իսկ որ նրանք փառատոնին մասնակցելու մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, ատենապետը համոզվել է տարիների ընթացքում:

 

«Առիթ մըն է հայ գաղութին, որ առանց իրենց տեղը ձգելու նոր աշխարհ տեսնան,  Հայաստանի մասին ֆիլմեր կան, տարբեր երկրներեն, Լիբանանեն, Թուրքիայիեն, Ֆրանսիայեն, Արևմտյան Հայաստան, տարբեր ժանրերեն, հայ մշակույթը կպահենք, հյուրեր կհրավիրենք, որ անշուշտ կներկայացնեն իրենց մոտեցումը, իրենց ձևով կներկայացնեն հայ ըլլալու պատասխանատվությունն ու պարտավորությունը»,-վստահեցնում է իր տեղը հաստատած փառատոնի պատասխանատուն:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments