Home / Canada  / Ընտանիքի վերամիավորման ծրարգրերով մոտ 265,500 ներգաղթյալներ կընդունվեն Կանադայում

Ընտանիքի վերամիավորման ծրարգրերով մոտ 265,500 ներգաղթյալներ կընդունվեն Կանադայում

shutterstock_398306317

Կանադայի Ներգաղթի նախարար Ահմեդ Հուսենը նախորդ շաբաթ Տորոնտոյում մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ կառավարության նոր բազմամյա ներգաղթային ծրագրով նախատեսված 1 մլն մշտական բնակչության մեծամասնությունը պետք է ընդունվեն Կանադա առաջիկա երեք տարիների ընթացքում որպես տնտեսական ներգաղթյալներ:

 

Հաջորդ ամենախոշոր կատեգորիան, սակայն, կընդգրկվեն ընտանեկան վերամիավորման ծրագրերով Կանադա ներգաղթած անձինք:

 

Կանադայի քաղաքացիները եւ մշտական բնակիչները կարող են հովանավորել իրենց օտարերկրացի ամուսնուն, կամ կնոջը, ընդհանուր իրավասու գործընկերոջը, երեխային, ծնողներին կամ տատիկ-պապիկներին:

 

Ծրագրով առաջիկա երեք տարիներին Կանադան մտադիր է ընդունել մոտավորապես 265,500 նման անձանց որպես նոր մշտական բնակիչներ՝ միավորվելուԿանադայում իրենց ընտանիքի անդամների հետ:

 

Այսպիսով դյուրացվում է նաեւ այս ծրագրով մշտական բնակության իրավունք ստանալու գործընթացը, կրճատվում դրա ժամանակահատվածը։

 

Իրենց դիմումի ուսումնասիրության ընթացքում դիմումատուները կարող են աշխատել Կանադայում՝ ստիպված չլինելով սպասել մինչեւ դիմումի պատասխանը ստանալը։

 

Ամուսինները Կանադայում մշտական բնակության իրավունք ստանալուց հետո առնվազն 2 տարի պետք է միասին ապրեն ։ Սա այն դեպքում,  եթե դիմելու ժամանակ նրանց հարաբերությունները 2 տարուց քիչ պատմություն են ունեցել, եւ զույգը զավակ չունի: Այս դրույթը ներկայացվել է որպես հակազդող միջոց այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են «կեղծ ամուսնությամբ» ներգաղթել ու ապրել Կանադայում:

 

Փոխվել է նաեւ երեխայի տարիքը, որը կարող է դիմել մշտական բնակության համար՝ միանալու իր ծնողներին։ Այն 19-ից բարձրացվել է 22-ի։

 

Ձեր կարծիքը

Comments