Home / Canada  / Կանադայում հոկտեմբերին շինարարության տեմպն աճել է

Կանադայում հոկտեմբերին շինարարության տեմպն աճել է

CPT103436144_Super_Portrait

 

Օտտավա (Նորանոր)—Հոկտեմբերին Կանադայի շինարարության ամենամյա տեմպն աճել է, իսկ սեպտեմբերին բարձրացել է շինարարության թույլտվությունների արժեքը։ Այս տվյալները անսպասելի ձեռքբերումներ էին, քանի երկրի բնակարանային շուկան կայուն է հատկապես բազմաբնակարանների ոլորտում։

 

Այսպիսով, սեզոնային ճշգրտված տարեկան ցուցանիշը հոկտեմբերին կազմել է 222,771, մինչդեռ սեպտեմբերին այն եղել է 219,293։

 

Քաղաքային բնակավայրերում կառուցած բազմամիավոր նախագծերն աճել են 12,5 տոկոսով՝ հասնելով 149,593-ի։ Աճ է գրանցվել նաև առանձնատների կառուցման դեպքում՝ հասնելով 56.342-ի:

 

Վանկուվերում բնակարանների կառուցման տեմպը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 34,850-ի, սեպտեմբերին այս թիվը կազմել է 18,116: Բազմաբնակարանային միավորները սկսել են աճել մինչեւ 30384, սեպտեմբերի 12.864-ի համեմատ, իսկ առանձնատների կառուցումը սկսել է նվազել՝ հասնելով 4,466-ի, սեպտեմբերի  5,252-ի համեմատ:

 

Այնուամենայնիվ, Տորոնտոնում բնակարանների կառուցման ցուցանիշը սկսել է դանդաղել՝ հասնելով 28 049-ի, սեպտեմբերի 35.299-ի համեմատ։

 

Ձեր կարծիքը

Comments