Home / Canada  / Օնտարիոն կաջակցի փոքր բիզնեսին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման բեռը թեթեւացնելու համար

Օնտարիոն կաջակցի փոքր բիզնեսին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման բեռը թեթեւացնելու համար

image

Օնտարիո (Նորանոր)— Օնտարիոյի լիբերալ կառավարությունը ծրագրում է կրճատել փոքր բիզնեսից գանձվող հարկերը՝  նահանգում նվազագույն աշխատավարձի աճին ուղղված 500 միլիոն դոլարի նոր ներդրումների շրջանակներում:

 

Ֆինանսների նախարար Չարլզ Սուսան ներկայացրել է կառավարության ծրագրերը։ 2018 թվականի հունվարի 1-ից փոքր բիզնեսի համար կորպորատիվ հարկի դրույքաչափը կնվազի 4,5% -ից մինչեւ 3,5%, նույն օրը նահանգը կավելացնի իր նվազագույն աշխատավարձը 11.60-ից մինչեւ $ 14-ը:

 

Կառավարության՝ մայսին ներկայացված աշխատանքային պայմանների բարեփոխումների փաթեթի քննադատները ամիսներ շարունակ հարկային արտոնություններ են պահանջել, որպեսզի ձեռնարկությունները կարողանան կատարել ծախսերը:

 

Հիշեցնենք, որ ըստ կառավարության ծրագրի, ի վերջո, 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ նվազագույն աշխատավարձը պետք է հասնի մինչեւ 1 ժամի համար 15 դոլար:

 

Ըստ նախարարի նահանգը մինչեւ 2020 թվականը ապրանքների եւ ծառայությունների պետական գնումների մեկ երրորդը կատարելու է փոքր եւ միջին բիզնեսից:

 

Նահանգի տնտեսական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելի քան 50 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը նվազագույն աշխատավարձի բարձրացման հետեւանքով: Նշվում է, որ աշխատանքի կորուստները կլինեն դեռահասների եւ երիտասարդների շրջանում, մինչդեռ Օնտարիայում նվազագույն աշխատավարձով աշխատողների թիվը 2019-ին կավելանա 500,000-ից մինչեւ 1.6 միլիոնով:

 

Ձեր կարծիքը

Comments