Home / Canadahye  / Արցախի ու Հայաստանի սահմաններ հանդեպ մոնրեալահայերի հետաքրքրություններն ու ՊՆ Վիգեն Սարգսյանին ուղղվելիք հարցերը

Արցախի ու Հայաստանի սահմաններ հանդեպ մոնրեալահայերի հետաքրքրություններն ու ՊՆ Վիգեն Սարգսյանին ուղղվելիք հարցերը

vigen sargsyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Մոնրեալ (Նորանոր) _ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Կանադայում է, մասնակցել է Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղապահ համաժողովին,  հանդիպել վանկուվերահայերի հետ,  իսկ այսօր կհանդիպի նաև մոնրեալահայերի հետ:

 
DOuZ6y_VAAA9D_lՀայաստանից Կանադա մեկնող ցանկացած պաշտոնյայի այցելություն կանադահայ համայնքը կարևորում է՝ դրանում հայրենիքի հետ անմիջական շփում ունենալու ու Հայաստանի վիճակի մասին ավելի մոտից տեղեկություններ ստանալու հնարավորություն տեսնելով:

 

Թե այս այցելությունն ու առաջիկայում կայանալիք հանդիպումն ինչպիսի նշանակություն ունեն, ովքեր հնարավորություն ունեն մասնակցելու հանդիպմանն ու ինչ հարցերի մոտավոր շրջանակ կքննարկվի, Noranor.ca-ին տեղեկություններ է տվել Մոնրեալի Հայ կենտրոնի պատասխանատուներից Վիգեն Հովսեփյանը:

 

 

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ

Հանդիպումը կայանալու է ՀՅԴ ղեկավարած Մոնրեալի Հայ կենտրոնում, բացի դաշնակցականներից, ներկա են գտնվելու Մոնրեալում ներկա քաղաքական ու ոչ քաղաքական կառույցների ներկայացուցիչներ: «Ըլլա բարեգործական շրջանակ, ըլլա ռամկավար թե դաշնակցական, բոլորն ալ հետաքրքրված են, բայց ասեմ, որ Դաշնակցության հարող հատվածը մի քիչ ավելի կարծես հետաքրքրություն կցուցաբերե, թեև պիտի չուզեի նման որակում տալ, Հայաստանեն ամեն մի իրադարձություն կհետաքրքրե»,-ասում է Վիգեն Հովսեփյանը:

 

Կանադահայերը Հայաստանի ու հայոց բանակի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը նախարարին ուղղելու հնարավորոթյուն կունենան: Հատկապես վերջին շրջանում հասարակության հետաքրքրությունն աճել է հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ, փոքր ընդդիմադիր զանգված է ձևավորվել, սակայն ինչ վերաբերում է հայոց բանակին, հետաքրքրում է բոլոր սփյուռքահայերին:

 

Մոնրեալահայերի համար Հայաստանի ընդհանրապես քաղաքական կյանքը, տնտեսական-սոցիաական վիկճակը հետաքրքրող է, մանավանդ եթե Հայաստանեն բարձրաստիճան պաշտոնյա մը, այս պարագային նախարար մը կու գա

 

«Մոնրեալահայերի համար Հայաստանի ընդհանրապես քաղաքական կյանքը, տնտեսական-սոցիաական վիկճակը հետաքրքրող է, մանավանդ եթե Հայաստանեն բարձրաստիճան պաշտոնյա մը, այս պարագային նախարար մը կու գա, վստահաբար գաղութը շատ կհետաքրքրվի այդ հարցով և կուզե անպայման իրազեկ դառնա»,-ասում է Սուրբ Հակոբ կենտրոնի պատասխանատուն:

 

ՆԱԽԱՐԱՐԻՆ ՈՒՂՂՎԵԼԻՔ ՀԱՐՑԵՐԸ

Պաշտպանության նախարարի այցելությունը առիթ կլինի հասկանալ Արցախի սահմանների պաշտպանական իրավիճակն ու գնահատել անվտանգության մակարդակը: Ենթադրում է, որ հենց այս հարցերը կուղղեն նախարարին: Մոնրեալահայ համայնքի ներկայացուցիչը վստահեցնում է:

 

 

Ուզում են տեղյակ ըլլալ բանակի վիճակի մասին, բանակի մարտունակության մասին, բանակն է, որ պիտի մեր երկիրը պաշտպանե, բանակն է, որ պիտի թշնամիին դեմ կենա

«Ուզում են տեղյակ ըլլալ բանակի վիճակի մասին, բանակի մարտունակության մասին, բանակն է, որ պիտի մեր երկիրը պաշտպանե, բանակն է, որ պիտի թշնամիին դեմ կենա և մեր փոքր երկիրը թշնամիներեն պաշտպանե: Այս հարցերը մեզի հատկապես կհետաքրքրեն»:

 

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դրա մասին են վկայում կանադահայերի, այդ թվում մոնրեալահայերի կողմից հաճախ կազմակերպվող հանգանակությունները բանակին ու Արցախին աջակցելու նպատակով: Դա հատկապես ակնհայտ եղավ անցած տարի Ապրիլյան պատերազմից հետո, երբ տարբեր անհատներ ու կառույցներ ձեռնամուխ եղան բարեգործական նախաձեռնությունների:

 

«Հատուկ բանակին չէ, բայց Հայաստանին Համահայկական հիմնադրամի միջոցով ամեն տարի օգնություն կցուցաբերե մոնրեալահայությունը, հանգանակություններ կկազմակերպեն»,-նշում է Դաշնակցական կառույցի ներկայացուցիչը:

 

Նշենք, որ այս տարվա համար ևս օրեր առաջ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթը, որի ընթացքում Բերքառատ Արցախ ծրագրին նվիրաբերելու համար հանգանակվել է530 հզր ԱՄՆ դոլար:

 

 

Ձեր կարծիքը

Comments