Home / Canadahye  / «Արդարություն Հայաստանում» խմբի կատարած դիտորդական առաքելության մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին. Արսինե Խանջյանի տպավորությունները

«Արդարություն Հայաստանում» խմբի կատարած դիտորդական առաքելության մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին. Արսինե Խանջյանի տպավորությունները

arsine_khanjian_eric_nazarian_atom_egoyan_serj_tankian.thumb_

 

Տորոնտո (Նորանոր) _ Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, ով Հայաստանում Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սփյուռքում ձևավորված «Արդարություն Հայաստանում» խմբի հետ միասին ընտրությունների վերահսկողություն էր իրականացնում, այսօր իր ֆեյսբուքյան էջում կարևոր գրառում է թողել՝ առաջ քաշելով հայաստանյան իրականության համար երկու կարևոր հանգամանք.

 

Առաջինը՝ Հայաստանում ընտրությունների ժամանակ իրենց կատարած աշխատանքն էր, երկրորդը՝ արդեն երկու տարի բանտում պահվող քաղաքացիական ակտիվիստ Գևորդ Սաֆարյանի հանդեպ վերաբերմունքը, ով վերջերս նաև դաժան ծեծի էր ենթարկվել բանտախցում:

 

Դերասանուհու նման գրառման առիթը Կանադայում այս օրերին անցկացվող «Նուռ» կինոփառատոնն է, որի ժամանակ ներկայացվել է Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որ պատմում է գարնանը խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությամբ Հայաստան կատարած նրանց այցի մասին, այն արժանացել է Լավագույն կարճ վավերագրական ֆիլմ մրցանակին։

 

Արսինե Խանջյանը նկարագրել է Նուռ կինոփառատոնից իր համար տպավորիչ դրվագները, մասնավորապես գրել է.

 

Դրվագ «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմից

Դրվագ «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմից

Ահա Սեդայի խոսքերը՝ իր վաստակած մրցանակը ստանալիս. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս փորձառության ընթացքում ինձ համար ամենակարևոր մարդուն՝ Արսինե Խանջյանին, ով ինձ թույլ տվեց մասնակից լինել Արդարություն Հայաստանում նախաձեռնության այս հիանալի ձեռնարկին և եզակի հնարավորություն ընձեռեց վավերագրել մեր ազգի համար այդ նշանակալի իրադարձությունը։ Ես անսահման հաջողակ եմ և բախտավոր, որ կարողացել եմ Արսինեի, Սերժ Թանկյանի, Ատոմ էգոյանի, Էրիկ Նազարյանի և Վահե Բերբերյանի հետ լինել այնտեղ, և շնորհակալ եմ նրանց իրենց վստահության և մեծագոհության համար, թույլ տալու համար տունդարձի իրենց ճանապարհին հետևել այդքան մոտից՝ բացելով Հայրենիքի հետ իրենց փոխհարաբերության ամենաանձնական շերտերը»։

 

ԱՋԱԿՑԵՆՔ ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ

Մրցանակաբաշխության ժամանակ Սեդան նաև օգտագործեց հարթակը՝ խոսելու իր ընկեր, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի մասին, ով ձերբակալվել է մոտ երկու տարի առաջ՝ «այլընտրանքային տոնածառ» դնելու համար։ Վերջերս հայտնի է դարձել, որ Գևորգը դաժանաբար ծեծվել է բանտախցում, և նրա ընտանիքը մինչ օրս հստակ տեղեկություն չի կարողանում ստանալ Գևորգի վիճակի մասին։

 

Մենք պետք է բոլորս տեղյակ լինենք այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայրենիքում, և միասին կիսենք թե’ մեծ հաջողությունները, թե’ առկա խնդիրների լուծումները

 

«Ես հավատում եմ, որ Գևորգի հանդեպ նման կոպիտ վերաբերմունքի և առհասարակ նրա ձերբակալության պատմությունը պետք է քննադատության մեծ ալիք բարձրացնի Հայաստանում և Սփյուռքում։ Մենք պետք է բոլորս տեղյակ լինենք այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայրենիքում, և միասին կիսենք թե’ մեծ հաջողությունները, թե’ առկա խնդիրների լուծումները։ Այսօր Գևորգը մեր աջակցության կարիքն ունի։ Խնդրում եմ, միացեք, եթե Հայաստանը կարևոր է ձեզ համար,-այսպիսի կոչով հանդես եկավ Սեդան,- Ես շնորհակալ եմ Նուռ կինոփառատոնին՝ այն հիանալի աշխատանքի համար, որ իրենք իրականացնում են՝ լույս սփռելով Հայկական կինոյի ամենալավ և կարևոր ձայների վրա։ Սա շատ ջերմ և ոգևորիչ մեկնարկ եղավ իմ ֆիլմի անցնելիք ճանապարհի համար։ Հուսամ՝ դեռ այլ հրաշալի պահեր նույնպես կլինեն»։

 

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անունից շնորհավորում եմ Սեդային՝ իր մրցանակի կապակցությամբ։ Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում և Արցախում մեր գործունեությունն ու ներկայությունը վավերացվել ու մատուցվել են այդքան ստեղծագործական և նրբանկատ հայացքով։

 

Գնահատանքի հատուկ խոսք եմ ուզում ուղղել նաև Նուռ կինոփառատոնին՝ մարդու իրավունքների հանդեպ նրանց ունեցած ուշադրության և նվիրումի համար՝ հատկապես ցուցադրելով ԼԳԲՏ խնդիրները ներկայացնող «Լսիր ինձ» և «Ծիրանի այգիներ» ֆիլմերը, որոնք այս ամռանը արգելվել էին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միության կողմից,-տպավորություններով կիսվել է կանադահայ դերասանուհին:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments