Home / Canadahye  / Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար է ընտրվել

Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար է ընտրվել

kanada-brayan-=mey

Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հանդիպումը, որի ժամանակ խմբի ղեկավար է ընտրվել Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյը:

Հանդիպմանը ներկա են գտնվել Կանադայի խոշոր կուսակցությունների, ինչպես նաև Կանադայի հայ համայնքի և Կանադայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Հանդիպման ժամանակ ընդգծվել է Երևանում Կանադայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնման անհրաժեշտությունը:

Ձեր կարծիքը

Comments