Home / Canada  / Մոնրեալը՝ վարձակալների քաղաք․ բնակիչները 2/3-ը ապրում են վարձով բնակարաններում

Մոնրեալը՝ վարձակալների քաղաք․ բնակիչները 2/3-ը ապրում են վարձով բնակարաններում

montreal

 

Մոնրեալ (Նորանոր)— Բնակիչների գրեթե երկու երրորդը ապրում են ոչ թե իրենց սեփական տներում, այլ վարձակալած բնակարաններում։

 

Վարձակալված տան համար բնակիչները ծախսում են ամսական միջինը  835 դոլար, այդ թվում՝ վարձակալության, էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման գումարները։ Այս մասին տեղեկանում ենք 2016 մարդահամարի տվյալների  նոր վերլուծությունից։

 

Վարձավճարը ամենաբարձրն է Outremont թաղամասում `$ 1,269․ Villeray—St-Michel—Parc-Ex թաղամասում բնակարանային վարձն ամենացածրն է՝ $742։

 

Westmount-ում ապրող բնակարանատերերը ամենաշատն են բնակարանային ծախսեր կատարում `միջինը ամսական $ 2,304, ներառյալ հիփոթեքային վճարը, անշարժ գույքի հարկերը, կաբելային վճարները, էլեկտրաէներգիան եւ ջեռուցումը:

 

Մոնրեալում բնակարանատերերի շուրջ 21 %-ը ծախսում են իրենց ամսական եկամտի ավելի քան 30 %-ը՝ բնակարանային վճարների վրա։

 

Ձեր կարծիքը

Comments