Home / Canada  / Կանադայում ներգաղթյալները սկսել են ավելի շատ վաստակել

Կանադայում ներգաղթյալները սկսել են ավելի շատ վաստակել

a98067_36d8811e5fe14e4c8f6f9e90f2b3a385_mv2

 

Վերջին տարիներին Կանադա ներգաղթածները ավելի շատ գումար են վաստակում, քան երբեւէ:

 

2014 թվականին Կանադա տեղափոխված մարդկանց տարեկան միջին եկամուտը կազմել է 24,000 դոլար, ինչը 1981 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

 

Միջին աշխատավարձի բարձրացումը լավ նորություն է, սակայն ներգաղթյալների վաստակած գումարը դեռ զգալիորեն պակաս է, քան Կանադայում ծնված մարդկանցը: Ոչ ներգաղթյալների տարեկան միջին եկամուտը կազմել է 36.300 դոլար:

 

Ներգաղթյլների աշխատավարձի տատանումները տարբերվում են նաեւ ըստ նահանգների․ Ալբերտայում գրանցվել է ամենաբարձր տարբերությունը Կանադայում ծնվածների ու ներգաղթյալների տարեկան եկամտի համեմատությամբ։ Ամենաքիչ տարբերությունը գրանցվել է Նոր Շոտլանդիա նահանգում:
Հյուսիսարեւմտյան տարածքներում, Նյուֆաունդլենդում եւ Լաբրադորում, ներգաղթյալները միջինից ավելի շատ են վաստակում, քան Կանադայում ծնվածները:

 

Ձեր կարծիքը

Comments