Home / Canadahye  / Կայացել է Կանադայի Հայոց թեմի հոգաբարձության, ազգային երեսփոխանների և պատգամավորների խորհրդաժողովը

Կայացել է Կանադայի Հայոց թեմի հոգաբարձության, ազգային երեսփոխանների և պատգամավորների խորհրդաժողովը

24129589_1144483939019415_907523154885549429_n

 

Քինգսթոն, Օնտարիո (Նորանոր) — Նոյեմբերի 25-ին Քինգսթոնում Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբկեն Արք. Չարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային առաջնորդարանի հոգևոր հովիվների, հոգաբարձության, ազգային երեսփոխանների և պատգամավորների խորհրդաժողովը: Այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջը:

 

Առաջնորդ Սրբազան հոր բացման աղոթքից հետո, Թեմում գործող եկեղեցիների հոգաբարձությունները ներկայացրել են զեկույց՝ իրենց աշխատանքների ու ծրագրերի վերաբերյալ։

 

Օրվա գլխավոր բանախոս Տոթք Վարդան Մաթեվոսյանը, ով հրավիրված էր ԱՄՆ Արեւելյան շրջանից, ներկայացրել է ««Նշումներ մեր ինքնության մասին՝ սփյուռքի ներկայիս իրավիճակում» նյութը։ Այնուհետեւ ներկաները կատարել են խմբային աշխատանիստ «Կանադահայ համայնքին ապագա դիմագիծը» թեմայով։

 

Ծովիկ Թերզյանն ու Գրիգոր Տեր Ղազարյանը ներկայացրել են Թեմում նախատեսված նոր ծրագրերը՝ եկեղեցականների կենսապայմանների վերաբերյալ։ Ապա, Գերապատիվ Տ. Գեղարդ Ծ. Վրդ. Քիւսպեկյանը խորհրդածություն է կատարել «Ինքնություն – Հավատք – Մարդկային արժեք» թեմայով։

 

Խորհրդաժողովն ավարտվել է Առաջնորդ Սրբազան Հոր փակման խոսքով եւ աղոթքով։

 

Ձեր կարծիքը

Comments