Home / Armenia  / Աշխատանք՝ առանց կախարդական փայտիկի. Վարչապետ Կարեն Կարապետյանի հանդեպ համակրանքի աստիճանի փոփոխություն կամ չկատարած խոստումներ

Աշխատանք՝ առանց կախարդական փայտիկի. Վարչապետ Կարեն Կարապետյանի հանդեպ համակրանքի աստիճանի փոփոխություն կամ չկատարած խոստումներ

Karen-Karapetyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Կախարդական փայտիկ չուներ, բայց եկավ խոստումներով, ոճային կոստյումներով, ժպիտը դեմքին, խոսքը՝ հաճելի, անցած ճամապարհը՝ հուսադրող: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր այս կեցվածքի ու բնութագրի շնորհիվ էր շատերի համակրանքը վայելում, սիրում էին հատկապես կանայք, ավելին, նա այն բացառիկ դեմքերից էր, որ նույնիսկ տղամարդկանց համակրանքին էր արժանացել, այն էլ ընդդիմադիր դիրքրոշմամբ աչքի ընկած տղամարդկանց.

 

artur-ispiryanՄԵԾ ՍԻՄՊԱՏԻԱ ՈՒՆԵԻ

«Աչքի է ընկնում իր ճաշակով, մտածելակերպով, ամեն ինչով, արտաքին տեսքն էլ, ժպիտը, խոսքն էլ մեծ նշանակություն ունի: Գիտեմ, որ ինքը մեծ ցանկություն ունի փոփոխության, և քաղաքապետ եղած տարիներին մեծ սիմպատիա ունեի իր նկատմամբ, որովհետև քաղաքում քայլելիս տեսնում էր գեղեցիկն ու տգեղը, բարեփոխումներ անում»,-ասում է երգիչ, հասարակական գործիչ Արթուր Իսպիրյանը, ով հայտնի է իր քննադատական մոտեցումներով հանրությանը հետաքրքրող խնդիրների վերաբերյալ:

 

Այս դեպքում էլ չի գերագնահատում վարչապետ Կարապետյանի շնորհները: Դրանք պահպանվել են, տված խոստումները՝ մոռացվել: Իսպիրյանը հույս ունի, որ նա դեռ ժամանակ կունենա բարեփոխում անելու, բայց ոչ բոլոր ոլորտներում, կան հարցեր, որտեղ Կարապետյանը, ըստ նրա, չի էլ պատկերացնում՝ ինչ փոփոխություններ են հարկավոր:

 

«Օրինակ, ամենամեծ ցավը, որ էսօր մեր վարորդները ունեն, կապված է տուգանքների ու ԴԱՀԿ-ի հետ, պետք է այդ գրպանահատությանը վերջ դրվի, հազար անգամ խոսեցինք, ասվեց, բայց էլի նույն ձև տուգանքները գնում են: Եթե վարորդները շատ են բողոքում տուգանքներից, ուրեմն ինչ-որ բան սխալ է, աշխարհում ոչ մի տեղ սենց տուժված ժողովուրդ չկա, որ սենց տուգանքների տակ ընկնի, առանց տեղյակ պահելու, որոշումներ են կայացնում»,-դժգոհում է հասարակական գործիչը:

 

ԺՊԻՏԸ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է

Ժպիտը ոչ միայն վարչապետին է գեղեցկացնում, այլև քաղաքացիներին, և երբ Իսպիրյանը նման ժպիտ կտեսնի նաև հասարակության աչքերում, այն ժամանակ համոզված կլինի, որ փոփոխություններ եղել են:

 

Ոչ խոսումներն են կատարվում, ոչ էլ չխոստումները

 

«Ոչ խոսումներն են կատարվում, ոչ էլ չխոստումները: Ոչ մի փոփոխություն չեմ տեսել այս մի տարում,  խոստումների կատարումը պետք է արտահայտվի ժողովորդի տրամադրության վրա: Ժողովրդի վիճակը երբ որ տեսնեմ, որ թեթևացել է, քայլում են փողոցում, ու մարդկանց դեմքին ժպիտ կա, ոչ միայն քաղաքի կենտրոնում: Երբ որ պետական աշխատավարձը 55 հզր դրամ է, երկու օրում չի բավականացնի, գնաճը տեսեք, ինչի՞ մասին է խոսքը»,-բարձրաձայնում է երգիչը:

 

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

Աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը վարչապետի ներկայացրած կուսակցության նախընտրական խոստումներից մեկն էր: 2018թ-ի բյուջեն ներկայացվել է՝ առանց այդ խոստումները կատարելու, հետևաբար պատահական չէր, որ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացուցիչն այն անվանեց հետընտրական բյուջե:

 

1498656893-7959

Գնաճին համապատասխան փոփոխություններ պետք է տեղի ունենան նաև բնակչության սպառողական զամբյուղում, բայց այսօր զամբյուղը դատարկվում է մեկ-երկու օրում: Այս դեպքում ինչպե՞ս կարող է քաղաքացին համակրել վարչապետին: «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գոնե բանական քաղաքացիների դեպքում կասկածում է.

 

Այս ամենից հետո չեմ կարծում, որ որևէ ադեկվատ մարդ կարող է համակրել վարչապետին

 

«Բոլոր նրանք, ովքեր համակրում էին պիջակի և ոճային հագուկապի, տեսքի համար, երևի դեռ շարունակում են համակրել, բոլոր նրանք, ովքեր սպասում էին գործ, պետք է որ լրջագույն հիասթափություն ապրած լինեն, որովհետև շատ խոստումներն էին տվել՝ աշխատատեղերի բացում, «Նաիրիտ»-ի վերագործարկում: Հենց հիմա «Նաիրիտ»-ի թալանման պրոցես է գնում, 18 թ-ի բյուջեն բերել են, որտեղ գների բարձրացում, հարկերի բարձրացում է նախատեսում, և ոչ մի խոսք աշխատավարձերի բարձրացման մասին, իսկ բանավոր հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ առաջիկա երեք տարում չի էլ նախատեսելու, այսինքն՝ տոտալ երկիրը տարվում է ավելի լուրջ ճգնաժամ, քան գոյություն ունի, այս ամենից հետո չեմ կարծում, որ որևէ ադեկվատ մարդ կարող է համակրել վարչապետին»,-կարծում է Գորգիսյանը:

 

ՄԵԿ ՕՐՆ ԷԼ ԲԱՎԱՐԱՐ Է

Քաղաքական գործիչը չի հիշում որևէ խոստում, որ կատարել է վարչապետը: Վերջինս ի սկզբանե հասարակությանը որոշակի ուղերձ հղեց՝ ասելով, թե խնդիրները շատ են, տնտեսության վիճակը՝ շատ ծանր, դրանք արագ լուծելու համար կախարդական փայտիկ է հարկավոր, ինչն էլ ինքը չունի:

 

Ցանկության դեպքում մի շաբաթն էլ բավարար ժամանակ է, որ քաղաքացիները տեսնեն, որ ցանկություն կա ինչ-որ բան անելու

 

Գորգիսյանը վստահ է, որ ցանկության դեպքում մեկ տարում էլ կարող էր լուրջ փոփոխություններ կատարել, այլ երկրների փորձն է դա ցույց տալիս. «Լուրջ քայլեր անելու համար մի օրն էլ բավարար ժամանակ է: Մենք տարբեր երկրների փորձեր գիտենք, որտեղ հանցագործության դեմ պայքարի  անկախ մարմիններ են ստեղծվել, և մի քանի ամսում լուրջ արդյունքներ են ակնառու եղել, մի քանի տասնյակ պետական պաշտոնյաների ձերբակալություններ և մի քանի միլիարդ դոլարների վերադարձ բյուջե և այլն, ցանկության դեպքում մի շաբաթն էլ բավարար ժամանակ է, որ քաղաքացիները տեսնեն, որ ցանկություն կա ինչ-որ բան անելու»,-նշում է «Ելք» խմբակցության ղեկավարը:

 

Իսկ հիմա, ելնելով ՀՀկ տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից՝ Կարապետյանը դժվար թե ժամանակ ունենա խոստումներ կատարելու. Սա նկատում է նաև Գորգիսյանը: Արդեն ապրիլ ամսին հստակ կլինի Խորհրդարանական կառավարման Հանրապետության վարչապետի անունը:

 

Զինապարտության օրենքի նախագծի ներկայացումից հետո Վիգեն Սարգսյանի վարկանիշը այնքան անկում ապրեց

 

Վիգեն Սարգսյանը, ում վարչապետ դառնալու հավանականությունը շատերը մեծ էին համարում, այժմ դժվար թե հավակնի այդ պաշտոնին, թերևս այդ մասին խոսակցությունները նվազել են, կարծում է քաղաքական գործիչը՝ տրամաբանված պատճառաբանություն համարելով հետևյալը. «Խորհրդարանում հայտնի դեպքերից՝ զինապարտության օրենքի նախագծի ներկայացումից հետո Վիգեն Սարգսյանի վարկանիշը այնքան անկում ապրեց, լրջագույն, և դրանից հետո որևէ խոսակցություն չեմ լսել նրա վարչապետ լինելու մասին»:

 

 

Ձեր կարծիքը

Comments