Home / Armenia  / Կհանձնի՞ Թուրքիան թուրք մտավորականներին Ադրբեջանին. Հակասական տեսակետներ

Կհանձնի՞ Թուրքիան թուրք մտավորականներին Ադրբեջանին. Հակասական տեսակետներ

Aragac Akhoyan, Tiran Loqmagyozyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Ադրբեջանական, այսպես կոչված, սև ցուցակում հայտնվելը շատ մեծ ու փոքր երկրների քաղաքացիների, քաղաքական գործիչների ու մտավորականների համար մտահոգվելու պատճառ չէ: Այլ իրավիճակ է ստեղծվում, երբ Ադրբեջանը անօրինականորեն սկսում է հետապնդել այդ անձանց, ավելին, որոշ դեպքերում պահանջ է ներկայացնում տվյալ երկրին հետաքննություն իրականացնել Արցախ այցելած քաղաքացիների հանդեպ: Խոսքն այս դեպքում Ադրբեջանի մեծ եղբայր համարվող Թուրքիայի մասին է, որին Ադրբեջանը պահանջ էր ներկայացրել հետաքննություն սկսել Արցախ այցելած 4 թուրք մտավորականների դեմ:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող գրող Սայիթ Չեթինօղլուն, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Արցախ Արևմտահայոց ազգային համագումարի (ԱԱՀ) Ազգային Խորհրդի նախագահության անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ Արագած Ախոյանի հրավերով:

 

Կարճ ժամանակ անց Ադրբեջանը պահանջել է Թուրքիայից հետաքննություն սկսել նրանց նկատմամբ: Այս մասին տեղեկացրել էր թուրքական «Անադոլու» գործակալությունը: Ի՞նչ ընթացք է ստացել թուրք մտավորականների հանդեպ այս հետապնդումը, արդյո՞ք Թուրքիան պատրաստ է իր քաղաքացիներին հանձնել Ադրբեջանին կամ ձերբակալել, թե՞ ամեն դեպքում նրանց շահերը կպաշտպանի, այս հարցերի շուրջ Արագած Ախոյանի ու «Ակօս» թերթի նախկին աշխատակից, ստամբուլահայ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի ակնկալիքները փոքր-ինչ տարբեր են:

 

ԶԱՎԵՇՏԱԼԻ ԶՐՈՒՅՑ

Արագած Ախոյանն, ով շաբաթական մեկ-երկու անգամ առիթ է ունենում թուրք ընկերների հետ զրուցելու, տեղյակ է, որ այս պահին թերևս արտառոց որևէ բան տեղի չի ունենում, թեև նրանց հրավիրել են ոստիկանություն ու դատախազություն, հարցաքննել, իսկ այդ հարցաքննությունը ոչ այլ ինչ է եղել, քան զավեշտալի զրույց:

 

Սայիթ Չեթինօղլուն ասել է, որ երբ որ Արցախ գնացինք, փշալարի վրայից չենք թռել

 

«Զանգել են ոստիկանությունից, կանչել են, բացատրել են, որ նույնիսկ Սայիթ Չեթինօղլուն ասել է, որ երբ որ Արցախ գնացինք, փշալարի վրայից չենք թռել: Նման հեգնական պատասխան էր տվել, Haqqin.az-ը հարց է տվել, թե դուք տեսաք ադրբեջանական տարածքը որպես Ղարաբաղ, ասել էր՝ ոչ, և ամենաինտրիգայինը, երբ իրեն սպառնացել էին՝ ասելով, որ գիտեք, որ կարող եք հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում, էլի հեգնական պատասխան էին ստացել, թե հետո ինչ, ջաններդ սաղ եղնի: Չեմ ուզում, որ իմ ընկերների՝ հանճարեղ մտավորականների քայլը ներկայացվի որպես չիմացության կամ թյուրիմացության հետևանք»,-ասում է Արագած Ախոյանը:

 

ԱՌԱՋԻՆ ԾԻՒԾԵՌՆԱԿԸ

Նա վստահեցնում է, որ այժմ նրանց հանգիստ են թողել, այս մասին տեղեկանում է հեռախոսազրույցների ժամանակ: «Ես կատակով ասի, թե եթե կզգաք, որ ձեզ վտանգ է սպառնում, ես էլ կգամ ձեր կողքը նստեմ: Սա առաջին ծիծեռնակն էր»,-վստահ է  ԱԱՀ ներկայացուցիչը:

 

djb7pDENOKTzBvJeLbqMeRbVZx

Թուրքիան չի բավարարել Ադրբեջանի պահանջը, չի էլ բավարարի, ոչ մի իրեն հարգող պետություն իր քաղաքացուն չի հանձնի մեկ այլ պետության

Մտավորականները գիտակցված գնացել են մի քայլի, որը լինելու է շարունակական, վստահ է Ախոյանը, հայ-թուրքական հարաբերությունները պետք չէ կապել երրորդ երկրի հետ, իսկ թե որքանով այս համոզմունքը Էրդողանի կառավարությունն ունի, պարզ կդառնա հետագա քայլերից: Ըստ Ախոյանի՝ նրանք իրենց քաղաքացուն կպաշտպանեն:

 

«Թուրքիան չի բավարարել Ադրբեջանի պահանջը, չի էլ բավարարի, ոչ մի իրեն հարգող պետություն իր քաղաքացուն չի հանձնի մեկ այլ պետության, եթե քրեական որևէ լուրջ հանցագործություն չի կատարել, բնականաբար դա տեղի չի ունենա»,-նշում է ԱԺ նախկին                                                                                             պատգամավորը:

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆԻ

Բայց որ ձերբակալության վտանգ կարող է սպառնալ, չի հերքում Տիրան Լոքմագյոզյանը: Նա հիշում է բազմաթիվ օրինակներ, երբ հեղինակավոր մտավորականները հայտնվել են թուրքական բանտերում, այսինքն՝ հանրաճանաչ մտավորական լինելու հանգամանքն այս դեպքում վահան չի կարող հանդիսանալ:

 

Այս պահին Թուրքիայում այնպիսի միջազգային ճանաչում ունեցող անձինք նստած են բանտերում, որ այս չորս հոգին այնքան էլ մեծ նշանակություն չունեն այդ առումով

 

«Այս պահին Թուրքիայում այնպիսի միջազգային ճանաչում ունեցող անձինք նստած են բանտերում, որ այս չորս հոգին այնքան էլ մեծ նշանակություն չունեն այդ առումով: Մեկ այլ խնդիր կա, արտգործնախարարությունը հայտարարեց, թե մեղանչել են, ասել, թե չգիտեինք, որ դա սխալ է, մենք Ղարաբաղում գտնված ժամանակ էլ հայերին ասացինք, որ դուք սխալ եք անում, ասացինք, որ հայերը մեղավոր են և այլն, չգիտենք, դա իրականություն է, թե սուտ, ամեն դեպքում Սայիթի հետ խոսեցի, ասաց, որ այդպիսի բան չեմ ասել»,-ասում է թուրքագետը:

hqdefault

Շատ հավանական է, որ հակառակ, որ Թուրքիո քաղաքացիներ են այդ մարդիկ, Թուրքիայի կողմից հանձնվեն Ադրբեջանին

Ախոյանը վստահեցնում է, որ այցելության ժամանակ էլ նրանք հայտարարել են, որ հետևանքների մասին լավ են գիտակցում, այսինքն՝ չի կարող արտգործնախարարությանը հայտարարությունը իրականությանը համապատասխանել: Ինչ վերաբերում է ադրբեջանական գործողություններին, Լոքմագյոզյանը վստահ է, որ նրանք կանգ չեն առնի:

 

Շատ հավանական է, որ հակառակ, որ Թուրքիո քաղաքացիներ են այդ մարդիկ, Թուրքիայի կողմից հանձնվեն Ադրբեջանին

 

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը միջազգային կազմակերպությունները, հատկապես ինտերպոլը օգտագործում է իր քաղաքական խնդիրների հետ կապված: Գոնե Զորի Բալայանի դեպքը գիտենք, Թուրքիան էլ օգտագործում է նույն ճանապարհը, գիտենք նաև բլոգերի խնդիրը: Մենք չենք կարող անտեսել խնդիրը, որ Թուրքիան և Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն, հատկապես հայկական խնդիրների հետ կապված և շատ հավանական է, որ հակառակ, որ Թուրքիո քաղաքացիներ են այդ մարդիկ, Թուրքիայի կողմից հանձնվեն Ադրբեջանին, քանի որ իրենք Թուրքիայում պետության կողմից չսիրված անձեր են, խնդիր հարուցանող անձեր են»,-կարծում է ստամբուլահայը:

 

ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ

Նա վստահ է, որ Թուրքիան կոտնահարի միջազգային իրավունքի նորմերը: Խնդիրը լուրջ ընթացք է ստանում, Սայիթ Չեթինօղլուն տեղեկացրել է, որ դատախազությունը որոշել է դատ հարուցել, իսկ ավելի լուրջ զարգացումների դեպքում իրենց հակադարձ քայլը կլինի մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելը:

 

Ամեն դեպքում, երկու կողմն էլ հայտարարություններ են արել, Ադրբեջանի դեպքում՝ ագրեսիվ, Թուրքիայի դեպքում՝ Արցախ այցելությունը չխրախուսող, Արագած Ախոյանը վստահ է, որ այս քայլերն արվում են թուրք քաղաքացիների շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով:

 

Սակայն Ադրբեջանը նույնատիպ քայլեր դժվար թե կարողանա կիրառել այլ երկրների դեպքում: Noranor.ca-ի հարցմանը ի պատասխան, նա անդրադարձավ օրինակ, հենց կանադացի պատգամավորների այցին Արցախ, որոնց համար իրականում որևէ արժեք չեն կարող ներկայացնել Ադրբեջանի սպառնալիքները:

 

Կարելի է տպավորություն ստանալ, թե կանադական դիվանագետները հերթ էին կանգնել, թե երբ են գնալու Ադրբեջան, սա իրենց պատրանքներն են

 

«Ադրբեջանը պիտի հասկանա, որ իր սև ցուցակներով ոչ մեկի չի վախեցնում, և իրենք այնքան թանկ չեն աշխարհի համար, որ որևէ երկրի պատգամավորի համար տրագեդիա լինի, որ հանկարծ հայտնվեն սև ցուցակում, ջհաննամը չեն հայտնվի, կարելի է տպավորություն ստանալ, թե կանադական դիվանագետները հերթ էին կանգնել, թե երբ են գնալու Ադրբեջան, սա իրենց պատրանքներն են, և գեղջկական տրամաբանությունը սև ցուցակի, որը որ բացի ֆեոդալական մտածելակերպից, ոչ մի սահման չի ընդգրկում, նայած թե որքանով են հետաքրքիր»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments