Home / Armenia  / Գնաճ՝ ընդամե՞նը երկու տոկոս. Կառավարության անիրատեսական մոտեցումն ու տարեկան 24 տոկոսի սպառնալիքը

Գնաճ՝ ընդամե՞նը երկու տոկոս. Կառավարության անիրատեսական մոտեցումն ու տարեկան 24 տոկոսի սպառնալիքը

gnaj

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Երևանյան միրգ-բանջարեղենի շուկան այս օրերին թերևս ամենամատչելին է քաղաքացիների համար, սակայն շատերն այստեղից էլ չեն կարողանում օգտվել: «Վայ էդ փող կոչվածին, որ մարդիկ չունեն, գալիս են կես կգ-ով են միրգ առնում-տանում, մենք էլ մի քանի կգ խնձոր վաճառելու  համար առավոտից իրիկուն կանգնում ենք դրսում»,-պատմում է սեփական ծառերի բերքը շուկայում իրացնող Հասմիկը, ով ասում է, թե ամենաէժանն է վաճառում, առաջին ձեռքից, բայց վերավաճառողների ապրանքն արդեն համեմատաբար թանկ է:

 

f59d39a7680341_59d39a76803f42018-ի նախատոնական ամենաթանկ ապրանքը կարագն է, որը գերազանցել է բոլոր սահմանները՝ մի քանի ամիսների ընթացքում թանկանալով 30-50 տոկոսով: Սա այն դեպքերից է, երբ տեղական արտադրության ծավալները համեմատաբար պակաս են, զգալի քանակությամբ ներկրվում է: Սա նշանակում է, որ ապրանքի գինը պայմանավորված է միջազգային շուկայի փոփոխություններով:

 

ՏԵՂԱԿԱՆԸ՝ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ

Իսկ տեղական ընկերությունները նախընտրում են զբաղվել կաթնամթերքի այլ տեսակների, օրինակ՝ պանրի, կաթնաշոռի և այլնի արտադրությամբ, կարագի ինքնարժեքը շատ ավելի բարձր է նստում, հետևաբար եթե մաքուր տեղական կարագը մտցնեն շուկա, շատ ավելի թանկ գներով պետք է իրացնեն: Այս մասին պատկերացում կազմել օգնեց կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Բանդիվան կաթ» ընկերության մարկետինգի գծով պատասխանատու Գևորգ Փուրթոյանը:

 

Թանկ է նստում ավելի, քան արտերկրից բերելու դեպքում, որովհետև նորմալ, որակյալ կարագ ստանալու համար ստեղ բավական բարձր գին կստացվի, որը մրցունակ չի լինի

 

«Կարագի արտադրությունը շատ քիչ է, մեկ-երկու կգ օրական, մեր մոտ խնոցու կարագ է, ձեռնտու չէ ավելի շատ արտադրելը: Թանկ է նստում ավելի, քան արտերկրից բերելու դեպքում, որովհետև նորմալ, որակյալ կարագ ստանալու համար ստեղ բավական բարձր գին կստացվի, որը մրցունակ չի լինի»,-ներկայացնում է Գևորգ Փուրթոյանը:

Այլ կաթնամթերքների դեպքում, վստահեցնում է, որ որևէ թանկացում չի նախատեսվում

 

Անձամբ չի ուսումնասիրել թանկացման պատճառները, բայց չի կարծում, որ դա կազդի վաճառքի ծավալների վրա, քանի որ շուկայում պահանջարկ վայելող արտադրանք է: Այլ կաթնամթերքների դեպքում, վստահեցնում է, որ որևէ թանկացում չի նախատեսվում, համենայնդեպս նման մտադրությունը «Բանդիվան կաթ» ընկերությունը չունի:

 

ԿԱՆԽԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԽՐԱԽՈՒՍԵԼ

Եթե արտերկրներում ապրանքի գինը թանկացել է, որի ազդեցությունը զգացվում է նաև տեղական շուկայի վրա, իշխանությունը պետք է գների բարձրացումը կանխելու հստակ քայլեր մշակի, համոզված է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նշված արտադրանքի դեպքում դեռ մի քանի ամիս առաջ նկատելի էր գների փոփոխությունը, բայց դրան համաչափ քայլեր երկրում տեղի չունեցան, այնինչ ն վստահ է, որ գների նման բարձրացումը հնարավոր էր կանխել:

 

«Կաթի մթերման գինը շարունակում մնալ ցածր, այսինքն՝ եթե մենք Զելանդիայում տիրող իրավիճակի և հնարավոր ռիսկերի գնահատում իրականցնեինք, դա հնարավոր էր գարնան ամիսներից քայլեր ձեռնարկվեր, եթե ֆերմերային տնտեսությունների հետ աշխատանք տարվեր, մասնավորապես կաթի վերամշակման գործընթացում կարագի արտադրական ծավալների մեծացման, համապատասխան արտոնությունների տրամադրամ, ապա տեղական արտադրանքը լուրջ մրցակցության մեջ կարող էր մտնել ներմուծված ապրանքի հետ»,-նշում է Պիպոյանը:

ՏԱՐԵԿԱՆ 24 ՏՈԿՈՍԻ ՌԻՍԿ795443.thumb

Բայց կանխելու փոխարեն կառավարությունը խրախուսել է թանկացումը: Քիչ է, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, մի բան էլ իրավիճակին իրատեսական գնահատական չի տալիս կառավարությունը, նկատում է սպառողների իրավունքների պաշտպանության զբաղվող կառույցի ղեկավարը:

 

Ամսական կտրվածքով երկու տոկոս միջին գնաճն էլ համարում են ընդամենը՝ առանց գիտակցելու, որ այդ երկու տոկոսը եթե դինամիկ պահպանվի, ապա տարեկան 24 տոկոս գնաճ կունենանք

 

«Տեսնում եմ ոչ թե կանխող, այլ վատ քայլեր, տեղական իշխանությունները ընդամենն ասում են, որ ամեն ինչ լավ է, մտահոգվելու կարիք չկա, ավելին, ամսական կտրվածքով երկու տոկոս միջին գնաճն էլ համարում են ընդամենը՝ առանց գիտակցելու, որ այդ երկու տոկոսը եթե դինամիկ պահպանվի, ապա տարեկան 24 տոկոս գնաճ կունենանք»,-մտահոգություն է հայտնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահը:

 

ԳՆԱՃԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

defaultԲացի դրանից, հայկական շուկան անմիջապես իր վրա զգում է միջազգային շուկայում գների թանկացման հետևանքները, բայց էժանացումը մշտապես աննկատ  մնում քաղաքացիների համար, քանի որ երբեք գնանկում չի լինում կամ տեղի է ունենում հազվադեպ: Մսամթերքի շուկան ևս նախատոնական այս շրջանում բարձր գներ է խոստանում հայաստանցիներին, ձվի դեպքում առայժմ խոստանում են, որ այլևս չի բարձրանա, քանի որ ներքին արտադրանքը բավարարում է: Անկախ այս գնային վայրիվերումներից, շատ քաղաքացիների համար ոչ միայն 2, այլև 0,1 տոկոս թանկացումն էլ էական նշանակություն է ունենում, քանի որ երբևէ աշխատավարձի կամ կենսաթոշակի չափը դրան համաչափ չի լինում:

 

Մասնագիտությամբ ինժեներ Նորայրը 32 տարվա աշխատանքային ստաժով ստանում է 39 հզր դրամ թոշակ, ասում է՝ չի բավարարում առօրյա սննդի համար, իսկ նմանատիպ գնաճի դեպքում ստիպված են հրաժարվել որոշ մթերքներից:

 

«Ամեն ինչը թանկացել է, ձուն, կարագը, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, Նոր տարուց առաջ անցյալ տարի էս վիճակը չէ, բայց ժողովրդի վիճակը անընդհատ էլ նույնն է»,-ասում է թոշակառու Նորայրը:

 

Ոսկեղեն գնելու մտադրությամբ Ռուսաստանից Հայաստան եկած Դավիթը զարմացել է, ասում է՝ այստեղ ամեն ինչն է էժան, բայց սա չի նշանակում, որ կապրի Հայաստանում: Ռուսաստանում վարորդ է աշխատում, լավ վաստակում, միաժամանակ էլ բարձր թոշակ ստանում, այնինչ Հայաստան այցելում է երբեմն և միայն արտերկրի բնակչի գրպանին հարմար գներով ձեռք բերում այն, ինչ կամենում է:

 

Ես ստեղ չեմ ապրի, ստեղ աշխատանք չկա, մարդիկ աշխատանք չեն ճարում, իսկ ես էնտեղ ամիսը առնում եմ 150 հզր ռուբլի փող

 

«Ընտիր է ամեն ինչ, Ռուսաստանի հետ համեմատ, բայց ես ստեղ չեմ ապրի, ստեղ աշխատանք չկա, մարդիկ աշխատանք չեն ճարում, իսկ ես էնտեղ ամիսը առնում եմ 150 հզր ռուբլի փող, իսկ ստեղ էժան է: Ակնոց առա, ես էնտեղ պիտի տայի 5000 ռուբլի, ստեղ առա 5000 դրամ, 1000 ռուբլին 8000 դրամ է, մոտ 10 անգամ պակաս է»,-նշում է Դավիթը:

 

Հայաստանում չեն գործում գնային թանկացումները զսպող մեխանիզմներ, դա է պատճառը, որ կամայական թանկացումները են լինում գրեթե բոլոր տոներից առաջ, ու քաղաքացիների տոնական տրամադրությունը պահպանելու փոխարեն ներկրող ու տեղական ընկերությունները իշխանությունների համաձայնությամբ փչացնում են այն:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments