Home / Canada  / Կանադայում 2016-ին ընտանիքների միջին ունեցվածքը աճել է 14.7 տոկոսով՝ 2012-ի համեմատ

Կանադայում 2016-ին ընտանիքների միջին ունեցվածքը աճել է 14.7 տոկոսով՝ 2012-ի համեմատ

Screenshot_4

 

Օտտավա (Նորանոր)—Կանադայի ընտանիքների միջին կարողությունը 2016 թվականին կազմել է 295.100 դոլար, ինչը բարձր է 2012 թ.-ի վերջին գրանցված տվյալներից 14.7 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վիճակագրության հրապարակած նոր զեկույցից։

 

Բնակարանը եղել է թե՛ խոշորագույն ակտիվը, թե՛ Կանադացիների համար ամենամեծ պարտքը:

 

Կանադացիների  ակտիվների ընդհանուր արժեքը 2016 թ. կազմել է 12 տրիլիոն դոլար `2012 թ. $ 9.9 տրլնի փոխարեն: Ընտանիքների ընդհանուր ակտիվների միջին արժեքը կազմել է $ 440,200` 2012 թ. $ 391,700-ի փոխարեն:

 

Միեւնույն ժամանակ, ընդհանուր պարտքը հասել է 1,76 տրիլիոն դոլարի,  2016 թ.-ին այն կազմում էր  1,41 տրլն դոլար: Ընտանիքների պարտքի ընդհանուր գումարի միջին արժեքը կազմում էր 80,600 դոլար` 2016 թվականին, ինչը բարձր է 2012-ին գրանցված  63,400 դոլարի համեմատ:

 

Զեկույցում նաեւ  նշված է, որ Կանադայի ընտանիքների 29.6 տոկոսը 2016 թ.-ին պարտք չի ունեցել:

 

Ձեր կարծիքը

Comments