Home / Canadahye  / Կանադայի խորհրդարանի անդամ Թոնի Քլեմենթն անդրադարձել է Արցախում մարդու իրավունքների խախտումներին

Կանադայի խորհրդարանի անդամ Թոնի Քլեմենթն անդրադարձել է Արցախում մարդու իրավունքների խախտումներին

Conservative MP Tony Clement addresses supporters as he holds a rally in Mississauga, Ontario to announce his candidacy for the leadership of the Federal Conservative Party on Tuesday, July 12 , 2016. THE CANADIAN PRESS/Chris Young

 

Կանադայի խորհրդարանի անդամ Թոնի Քլեմենթը դեկտեմբերի 11-ի նիստի ընթացքում իր հայտարարության մեջ անդրադարձել է այս տարվա սեպտեմբերին Արցախ կատարած իր այցին և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին:

 

Թոնի Քլեմենթը նշել է, որ այցելել ու անձամբ է դիտարկել իրավիճակը Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն խախպտումները նրանց հանդեպ, ովքեր պարզապես ցանկանում են ապրել խաղաղության մեջ։

 

«Մենք հանդիպել ենք մայրերի, ովքեր կորցրել են իրենց որդիներին, զինծառայողների, եւ հակամարտության գոտում գտնվող այլ մարդկանց։ Ես անասելի սարսափելի տեսարանների առաջ էի»:

 

Քլեմենթը հույս է հայտնել Արցախը տեսնել խաղաղ ու զարգացող, որտեղ մարդիկ կարող են ապրել իրենց հարեւանների՝ ներառյալ ադրբեջանցիների հետ։ Նա նաեւ հորդորել է Կանադայի Կառավարությանը դատապարտել մարդու իրավունքների խախտումները Արցախում եւ կասեցնել խնդրի հետագա աճը։

 

Ձեր կարծիքը

Comments