Home / Canadahye  / 10 բան, որ պետք է իմանալ այս տարեվերջին

10 բան, որ պետք է իմանալ այս տարեվերջին

10 ban

 

 

 

Օտտավա, Տորոնտո, Մոնրեալ (Նորանոր) – Ամանորը Ամանոր չի լինի, եթե զղջալու ոչինչ չլինի, բրիտանացի հայտնի հրապարակախոս,  լրագրող Վիլյամ Թոմասի միտքը հուշում է այն մասին, որ Տարեմուտին ակամա  սկսում ենք ամփոփել ու գնահատել անցնող տարին: Զղջալու պատճառներ ունենում են շատերը, գոհունակությամբ հիշելու առիթներ՝ ևս: Կանադահայ համայնքի համար թերևս վերջին դեպքերը գերակշռում են: Noranor.ca-ի տարեվերջյան լրաքաղը հաստատում է դա:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2017թ-ի կանադահայ համայնքի 10 կարևորագույն իրադարձությունները:

 

  1. Դիվանագիտական առաքելություն ստանձնելուց 6 տարի անց՝ 2017թ. հուլիսի 12-ի Սերժ Սարգսյանի հրամանագրով  Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, նախագահի մեկ այլ հրամանագրով դեսպան նշանակվեց Լևոն Մարտիրոսյանը: Noranor.ca–ին տված իր ամփոփիչ հարցազրույցում Եգանյանն ասել էր, թե Կանադայում աշխատած տարիները կհիշի ջերմությամբ, իսկ նորանշանակ դեսպանը իր առաջին իսկ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե հայ-կանադական հարաբերությունները վեընթաց սլացքով առաջ են գնում:levon-martirosyan-634x445
  2. Անցնող տարվա ապրիլին աշխարհի հայության /ու ոչ միայն/ ուշադրության կենտրոնում էր Քըրք Քըրքորյանի հիմնադրամի միջոցներով էկրանավորված Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը»ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացավ Տորոնտոյում: Հակասական կարծիքներ ու գնահատականներ հնչեցին ֆիլմի մասին, որոնց անտարբեր չմնաց նաև Noranor.ca-ը: Անկախ ֆիլմի գեղարվեստական արժանիքների մասին մոտեցումների տարբերությունից՝ հնչեց մի ընդհանուր գնահատական, թե այն ևս մեկ կարևոր սլաք էր աշխարհի ուշադրությունը 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանն ուղղելու համար:                                                                                                                                                                        Նշենք, որ այս տարվա ընթացքում Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել Դանիայի և Չեխիայի խորհրդարանները, այն ճանաչել է նաև ԱՄՆ Ինդիանա նահանգը, ԱՄՆ 50 նահանգներինց միայն երկուսը դեռ չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:the-promise-rilasciato-poster-del-film-con-oscar-isaac-christian-bale-v3-287580
  3. Արցախյան հիմնահարցի շուրջ զարգացումները ևս 2017թ-ին կանադահայերի ու, որ ավելի ուշագրավ է, կանադացի պատգամավորների ուշադրության կենտրոնում էին: Կանադացի նախկին երեսփոխան, Տորոնտոյի քաղաքապետարանի խորհրդի անդամ Ջիմ Քարիջիանիսը եղավ առաջին մարդը, ով պատասխան տվեց օտարազգի գործիչներին, այսպես կոչված, սև ցուցակում զետեղելու Ադրբեջանի գործողություններին: Noranor.ca-ը առաջինը տեղեկացրեց Արցախ այցելելու նրա մտադրության մասին: Նշենք, որ տարեսկզբին Ադրբեջանը ձերբակալել էր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին միայն այն բանի համար, որ վերջինս այցելել էր Արցախ: Տարվա ընթացքում կանադացի ևս երկու պատգամավորներ՝Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարտրը, այցելեցին ԼՂՀ՝ չմտահոգվելով անգամ, որ կարող է Ադրբեջանի կողմից անցանկալի անձ ճանաչվեն: Թոնի Քլեմենթը արդեն Կանադայի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հարցը:
    jim_karygiannis

    Նկարում՝ Ջիմ Կարիջիանիսը

  4. Տարվա, թերևս, միակ իրադարձությունը Կանադայում, որը մտահոգվելու տեղիք է տալիս. Կանադական «INKAS» զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունը գործարք կնքեց Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հետ, որի համաձայն ընկերությունը արտահանեց մի քանի կանադական զրահապատ մեքենաներ: Գործարքի առնչությամբ հայ համայնքը բարձրացրեց իր բողոքի ձայնը, իսկ Հայ Դատի հանձնախումբը դատապարտող հայտարարություններով հանդես եկավ և չընդունեց արդարացումները, թե դա արվել է միայն բիզնես շահերից ելնելով:Resized-
  5. 2017թ-ին նշանակալի փոփոխություններ տեղի ունեցան կանադահայ քաղաքական գործիչների կյանքում. Նախկին պոլսահայ, մասնագիտությամբ մոլեկուլյար կենսաբան Արամ Էլակոզը առաջադրվեց ու հաղթանակ տարավ Լավալի քաղաքապետական ընտրություններում՝ դառնալով Լավալի քաղաքապետարանի  խորհրդի առաջին հայ անդամը: Փոխարենը Մոնրեալի քաղաքապետարանի խորհրդի անդամ, երկար տարիների երիտասարդ գործիչ Հարութ Շիթիլյանը, ով առաջադրվել էր Մոնրեալի քաղաքապետի պաշտոնում, այս անգամ չհաջողեց: Իսկ նախկին քաղաքացիական դատավոր Արիս Պապիկյանը դարձավ Օնտարիոյում Պահպանողական կուսակցության թեկնածու և հաջորդ տարի կպայքարի երեսփոխանական տեղի համար: Մաղթում ենք հաջողություն:
    ANCC-Quebec-Elagoz

    Նկարում՝ Արամ Էլակոզը

  6. Սեպտեմբերին Երևանում կայացավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև կանադահայ գործարարներ, մտավորականներ, մշակութային, կրթական ոլորտների ներկայացուցիչներ: Չորս ուղղություններով անցկացվող համաժողվwի ժամանակ կանադահայ գործարարները գործնական առաջարկներով ներկայացան, իսկ այն առիթ հանդիսացավ, որպեսզի կանադահայ հայտնի գործարար Վարուժան Լապոյանը Հայաստանում բիզնես հիմնելու որոշում կայացնի: Այս մասին գործարարը հայտնել էր  Noranor.ca-ին տված հարցազրույցում: 917232
  7. Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը, որ տասնամյակների պատմություն ունի և ապահովում է մոտ 600 աշակերտների կրթությունն ու հայեցի դաստիարակությունը, այս տարի նոր տնօրեն ունեցավ: Վարժարանի նախկին երկարամյա տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անձնական պատճառներով հրաժարվել էր պաշտոնից և այն հանձնել փոխտնօրեն Րաֆֆի Սարգսյանին: Սարգսյանը Noranor.ca-ի հետ զրույցում պատմել է, որ աշակերտների թվի աճի պատճառով «դպրոցի պատերը կարծես սկսած են նեղնալ»:RaffiSarkissian-1
  8. 2017թ-ին Կանադայում հիմնվեցին նոր կանադահայ կենտրոններ, Սուրբ Երրորդություն եկեղեցուն կից բացվեց Բարև կենտրոնը, որի նպատակը, ինչպես Noranor.ca-ի հետ զրույցում պատմել է Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի փոխառաջնորդ, նախաձեռնության հեղինակ ու «Բարև» կենտրոնի նախագահ Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը, եկեղեցու ներքո գործող հոգևոր-եկեղեցական ու մշակութային, կրթական և սոցիալական ծառայություններին առանձին ուշադրություն դարձնելն է:Fr. Father Zareh Zargarian
  9. Երկրորդ կառույցը Մոնրեալ քաղաքում մի խումբ սիրիահայերի կողմից հիմնված Սիրիահայերի միությունն է, որի ատենապետը Սիլվա Բեքարյանն է: Noranor.ca-ին տված հարցազրույցում նա մանրամասն ներկայացրել է սիրիահայերի խնդիրներն ու կառույցի տեսլականը:15356572_1485966484764216_238850323524410907_n
  10. Կանադան շարունակում է իր նեգաղթային քաղաքականությունը, և պատահական չէ, որ 2017թ-ին այն ճանաչվել է աշխարհի երկրորդ լավագույն երկիրը ներգաղթյալների համար: Վարկանշավորումն իրականացրել է ամերիկյան հայտնի U.S. News and World Report մեդիա կազմակերպությունը՝ գնահատելով 80 երկիր: Ցուցակը կազմելիս հեղինակները հիմք են ընդունել երկրների տնտեսական կայունությունը, եկամուտների հավասարությունը և աշխատաշուկան: Այս առավելությունների արդյունքում է, որ բազմաթիվ հայեր ևս մեկնում են Կանադա, իսկ պատերազմական Սիրիայից հեռացող համայնքի զգալի մասի համար այն դարձավ ապահով ապաստարան:canada

Noranor.ca-ը չի խրախուսում հայերի արտագաղթը երկրից, ընդհակառակը, ժամանակ առ ժամանակ ուրախությամբ անդրադառնում է հայրենադարձության դեպքերին: Իսկ նրանց, ովքեր հանգամանքների բերումով նախընտրել են Կանադան, գալիք տարում մաղթում ենք միասնականություն ու հաջողություն հայապահպանության կարևոր գործում, կայունություն ու առաջընթաց քաղաքական ասպարեզում, խաղաղ հայրենիք, որը միշտ պատրաստ կլինի ընդունել իր զավակներին:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments