Home / Armenia  / Հայաստանի մարտահրավերներն ու քաղաքական ինտրիգները 2018թ-ին

Հայաստանի մարտահրավերներն ու քաղաքական ինտրիգները 2018թ-ին

2018 Davit, Naira, Gexamyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Անցած տարիների քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների օրենսդրական փոփոխությունները կյանքի կկոչվեն 2018թ-ին: Այս իմաստով հատկապես կարևոր է ապրիլից ուժի մեջ մտնող Սահմանադրական փոփոխությունները, ըստ որի երկրի կառավարման մոդելը կփոխվի, բայց արդյո՞ք կփոխվեն նաև համակարգային խնդիրները, թե՞ դարձյալ երկրի ղեկավարումը կլինի նույն կետից:

 

Վարչապետի թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվում, թե ով կստանձնի Խորհրդարանական կառավարման երկրի առաջին դեմքի դերակատարումը, հստակ կլինի ապրիլին: Մինչ այդ ներքաղաքական ինտրիգները շարունակվում են, հասարակական խնդիրները լուծում չեն ստանում, ավելին՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերները չեն նահանջում:

 

Որո՞նք են լինելու ընթացիկ տարվա գլխավոր մարտահրավերները, Noranor.ca-ն ներկայացնում է քաղաքական երեք ուժերի՝ «Ծառուկյան դաշինք», «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների մոտեցումները:

 

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ – ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ

 

B6BFA777-4F1A-449E-8CF6-26A45CE4B6D2_w1023_r1_sՓԱԿՈՒՂՈՒ ԱՌՋԵՎ

Ես կարծում եմ, որ մենք իսկապես լուրջ մարտահրավերներ ունենք, դրանք են երկրի աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը, կոռուպցիան, և այս ամենի պատճառը վատ կառավարումն է, և եթե այն քաղաքական ուժը և ուժերը, որոնք ստանձնել էին երկրի քաղաքական պատասխանատվությունը, շարունակեն այդ ոգով, ապա երկիրն իրապես կանգնելու է լրջագույն փակուղու, անդառնալի փակուղու առջև, մենք արդեն գրեթե մոտենում ենքո անդառնալի կետին:

 

ԹԱՆԿԱՑԱՆ

Այն քաղաքական ուժերը, որոնք ընտրությունների արդյունքում ստացել են քաղաքական պատասխանատվության քվե, պարտավոր են լրջագույն հետևություններ անել ստեղծված իրավիճակի մասին, թե ինչու տարվա սկզբին առաջին անհրաժեշտության կենսական անհրաժեշտության ապրանքները թանկացան, այդ ամենի քաղաքական պատասխանատուն մեծամասնությունն է: Ես չգիտեմ՝ ինչ կարող է փոխվել 2018թ-ի ապրիլից հետո, եթե քաղաքական կամքը չլինի, անդառնալիության կետից հետ բերելու, չգիտեմ ինչ կլինի:

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆՔ

Առաջարկություն արել ենք օրենսդրական նախաձեռնություններով, երբ ապրիլյան ընտրությունները ցույց տվեցին իրենց անորակությունը, ցույց տվեցին, որ ռեյտինգային ընտրակարգը չի աշխատում, ընդամենը վերջես շրջանառության մեջ ենք դրել Ընտրական օրենսգրքի փոփոխություն և առաջարկում ենք հանել ռեյտինգային ընտրակարգը: Քանի որ հունվարին հարկային օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու, մենք մի քանի լուրջ փոփոխություններ ենք առաջարկել  և ակնկալում ենք, որ կառավարությունը չի մերժի դրանք՝ հաշվի առնելով գնաճը, և մեր առաջարկները որոշակիորեն զսպելու են գնաճը:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՆԴԻՐԸ

Վարչապետի խնդիրը մեր քաղաքական օրակարգում չկա, վարչապետ առաջադրելու իրավասությունը այն քաղաքական ուժինն է, որն ունի ձայների մեծամասնություն՝ առաջադրելու իր թեկնածուին, ապագա վարչապետի հարցով ճիշտ կլինի դիմել իրենց:

 

ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆ _ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար

 

14463184_889950401138755_4398046944534090142_n

ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

Փոփոխությունները ցույց կտան, թե Հայաստանի քաղաքական համակարգը նախագահականից վերածվելու է սուպերվարչապետակա՞նի, թե՞ իրապես լինելու է խորհրդարանական: Մենք հիմա ունենք քաղաքական մարտահրավեր, պետության կառավարման մոդելի առումով, և տնտեսական մարտահրավեր, որովհետև տարին սկսվեց այնպիսի թանկացումներով, որոնք պայմանավորված են ոչ թե արտաքին ազդակներով, այլ ներքին տնտեսական քաղաքականությամբ, և այս տեմպերը ցույց են տալիս, որ 2018թ-ին հայաստանցիները պետք է լուծեն ոչ միայն զարգացման խնդիրը, այլև գոյատևման խնդիր, որովհետև քաղաքական որոշումներն այնպիսին են, որ հնարավորություն չեն ընձեռում հասարակությանը զարգանալու:

 

ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Կա քննարկում, թե ով է լինելու ապագա վարչապետը, քննարկվում է թե ներկայիս նախագահի, թե տարբեր պաշտոնյաների տարբերակները: Եթե մենք ունենանք երրորդ ժամկետում գործող նախագահի վարչապետության շրջանը, կնշանակի, որ ի վերջո այն արատավոր երևույթը, որ կա հետխորհրդային երկրներում՝ երկարացնել պաշտոնավարումը, Հայաստանում էլ կտարածվի, մյուս մասը բովանդակային է, մենք ինչպես ենք շարունակելու վերաբերվել Խորհրդարանաին, ինչպես՝ կառավարությանը: Եթե այսօրվա նման, որ կառավարոթյունը քաղաքականություն մշակողն է, իսկ ԱԺ-ը այդ քաղաքականությունը հաստատողը, ապա մենք բնականաբար խորհրդարական պետություն չենք ունենա:

 

«ԵԼՔ»-Ի ԵՐԹԸ

Թանկացումներին ընդառաջ, հարկային բեռի բարձրացմանը ընդառաջ «Ելք» դաշինքը նախաձեռնել է երթ, քաղաքացիական պայքար, հունվարի 19-ին, մեկնարկ  ենք տալու մի պայքարի, որի նպատակն է կասեցնել այն թանկացումները, որոնց պայմանավորված են Հանրապետականի քաղաքականությամբ՝ ակցիզային հարկով, հարկային բեռի ավելացմամբ: Հնարավոր է կանխել, և «Ելք»-ը պատրաստում է պայքարել, և կոչ է անում համախմբվել այդ հարցի շուրջ:

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ

Դեռևս խորհրդարանում ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա չկա, «Ծառուկյան դաշինքը» չի առաջադրելու նախագահի թեկնածու, «Ելք» դաշինքը առաջադրեց և կոչ արեց պաշտպանել մեր թեկնածուին, ինչը դեռևս տեղի չի ունեցել: Մենք փողոցային պայքարի տարբերակն ենք առաջ քաշել, որին ակնկալում ենք, որ կմիանան ընդդիմադիր ուժեր, և այդտեղ խնդիրը կուսակցական կամ դաշինքային պատկանելությունը չէ, այլ համախմբումը: Ամսի 19-ին այլ ուժերի մոտեցումից ելնելով՝ կտեսնենք՝ որքանո՞վ են պատրաստակամ միասին պայքարել այդ հարցերի շուրջ:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ _ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

 

photoԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Մենք սխալ գործած կլինենք, եթե ներհայաստանյան զարգացումները պայմանավորենք միայն 2018թ-ի ապրիլին սպասվող Սահմանադրական փոփոխություններով, որոնք շարունակական են լինելու մեկ-երկու տարի, բայց որոնց կուլմինացիան լինելու է 2018թ-ին: Մենք միասին պետք է հասկանանք՝ աշխարհին ինչ զարգացումներ են պետք, և դրանք ինչ անդրադարձ կունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, բնականաբար համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների փոփոխությունների տեսանկյունից: Մի կողմից Արևմուտք՝ ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Ճապոնիա, մյուս կողմից Չինաստան, մյուս կողմից՝ Ռուսաստանն իր գործընկերների հետ, և այդ թնջուկի մեջ մենք պետք է տեսնենք մեր շահը, ո՞րն է այն ճանապարհը, որը տանում է դեպի եկեղեցի, եթե այդ տեսանկյունից ենք մոտենում, ապա հարցերի հարցը Հայաստանի համար դառնում է անվտանգության ապահովման խնդիրը:

 

ԱՆԿԱԽ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԻՑ

Դա կախված է մեր հասարակության համերաշխ, գիտակից լինելու գործոններից: Կոնսոլիդացված լինելու գործոնն իր հերթին կապված է համազգային այն նպատակների, շահերի հետ, որոնք հոգեհարազատ են բոլորին, անկախ նրանից, ընդդիմություն ես, իշխանություն ես, չեզոք ես, քաղաքականացված ես, թե ոչ:

 

ՀԵՌԱՀԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ

Հեռահար խնդիրները պայմանավորված են ոչ թե այս կամ այն նախագահական, վարչապետական ժամկետով, հեռանկարը նախագահը տեսնում է 2040 թ-ին, հստակ թվեր է մատնանշել: Այդ հեռանկարին հասնելու համար պետք է ոչ միայն երկրի ներսում մեկ ուժը տեսնեն, այլ տեսնենք աշխարհի զարգացումները կարո՞ղ ենք ծառայեցնել մեր երկրի հեռահար խնդիրները լուծելու:

 

Մենք շանս ունենք առաջատարը դառնալու, փառք Աստծո, մտավոր պոտենցիալը դեռ կորսված չէ, փառք Աստծո, երկրի ղեկավարը հեռանկար է տեսնում մինչև 2040 թ-ը, հիմա դրան միս ու արյուն պետք է տանք:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments