Home / Armenia  / ՀՀԿ-ական վերնախավի քարոզչությունից մինչև տնօրենների մասնակցություն. Ընտրախախտումներ 2017

ՀՀԿ-ական վերնախավի քարոզչությունից մինչև տնօրենների մասնակցություն. Ընտրախախտումներ 2017

@ntrakan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին հատկապես ուշագրավ էր դիտորդական կազմակերպությունների կողմից ակտիվությունը. «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն իրականացրեc  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում՝ գործընկեր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակո­ ռուպցիոն կենտրոն» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, որը մեծ ծավալներ ընդգրկեց:

 

Ապրիլի 2-ին անցկացվող ընտրությունները ընտրախախտումներից զերծ պահելու նպատակով սփյուռքահայ հայտնի գործիչները նախաձեռնությամբ հանդես եկան: Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Նազարյանի գլխավորությամբ «Արդարություն Հայաստանում»նախաձեռնությունը ժամանեց Հայաստան:

 

 

Արդյո՞ք այս վճռականությունը՝ հայաստանյան ընտրությունները խախտումներից զերծ պահելու ուղղությամբ, տվեց իր արդյունքը, տեխնիկական նորարարությունների ու մարդկային ռեսուրսների ներգրավումը որքանո՞վ նպաստեց խախտումների նվազեցմանը: Պատկերն այսօր ներկայացրել է «Իրավունքի Եվրոպա միավորում»-ը:

 

147 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՏՈՐԴ, 100՝ ԱՅԼԱԶԳԻ

«Մասնակցել է ընդհանուր 147 սփյուռաքահայ դիտորդ: Հիշում եք հայտնի գործիչների ոգեշնչող ու շատ կարևոր մասնակցությունը դիտորդական աշխատանքներին, նաև մասնակցել է 100 այլազգի դիտորդ, դիտորդական առաքելություն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը իրականացրել է բոլոր 38 տարածքային հանձնաժողովոներում»,-ներկայացնում է հկ նախագահ Լուսինե Հակոբյանը:

 

Հայտնի է, որ դիտորդական առաքելությունն իրականացվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ, առանց խախտումների ընտրությունների անցկացումը ցանկալի է կառույցի համար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնում, որ մի օր Հայաստանին վստահության մթնոլորտի ձևավորման արդյունքում պետք չեն լինի տեսախցիկներ, նույնականացում, ցուցակների հրապարակում, նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը կքայլի ճիշտ ուղղությամբ:

 

«Մենք բոլոր նախաձեռնություններին կոչ ենք անում միավորել ջանքերը: Ակնհայտ է՝ նրանց նպատակն ընդհանուր է, այն է՝ ժողովրդավարական երկրում առկա համակարգերը հիշեցնող համակարգ ձևավորելը»,-հայտարարեց դեսպանը:

 

Իսկ կազմակերպության փորձագետ-իրավաբանները ներկայացրին դիտորդական առաքելության արձանագրած պատկերը՝ ոչ հուսադրող արդյունքներով: Լուսինե Հակոբյանը շարունակություն գտած գործերն է ներկայացնում, այսինքն՝ արդյունքների ամփոփումը դեեռևս չի նշանակում աշխատանքի ավարտ.

 

Վարչական դատարանում դեռևս գործընթացը չի ավարտվել, դիմումների մեծ մասն ընդունվել է վարույթ

 

«Դիտորդների արձանագրած սուբյեկտիվ, այիսնքն՝ հենց դիտորդի, ինչպես նաև քվեարկողի ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ կազմակերպությունները ներկայացրել են 309 դիմում-բողոք, դրանց արդյունքներով ընդունված որոշումները բողոքարկվել են, ԿԸՀ ներկայացվել է 127 դիմում-բողոք: Այնուհետև գործընթացը շարունակել ենք վարչական դատարանում, 96 հայցադիմում է քննվել, ներկայացվել է նաև Սագհմանադրական դատարան: Վարչական դատարանում դեռևս գործընթացը չի ավարտվել, դիմումների մեծ մասն ընդունվել է վարույթ»,-վստահեցնում է հկ նախագահը:

 

Դրանց արդյունքները ևս կներկայացնեն հանրության ուշադրությանը: Անկախ միջոցների ու ժամանակի սղությունից, նախաձեռնությունը լուծել է իր առջև դրված կարևորագույն խնդիրը: Որպես խնդիր՝ առանձնացնում է նաև Հայաստանում իրավաբանական հմտությունների պակասը, որը զգացվում է ինչպես կուսակցությունների, այնպես էլ քաղհասարակության մոտ:

 

ԱՆՄԱՏՉԵԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ

Անցնող տարվա ապրիլին անցկացված ընտրությունների ժամանակ ընտրախախտումների դեպքերի նվազման ու վստահության մթնոլորտի ձևավորման երաշխիք շատերը համարում էին տեղամասերի տեխնիկական հագեցվածությունը, սակայն, ինչպես նախաձեռնության զեկույցն է ցույց տալիս, դա ևս սպասված արդյունքը չի տվել: Իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը ներկայացնում է.

 

Կազմակերությունը պահանջում է այնպիսի կրիչներ, որոնց արժեքը մոտ 8000 ԱՄն դոլարի է հասնում

 

«Չտրամադրվեցին շահագրգիռ կազմակերպություններին գրանցող սարքերի միջոցով ստացված մատնահետքերի համեմատական վերլուծության հնարավորություն, տեսանյութերը մատչելիության տեսանկյունից խիստ խնդրահարույց է, քանի որ դրանց ստացման համար կազմակերությունը պահանջում է այնպիսի կրիչներ, որոնց արժեքը մոտ 8000 ԱՄն դոլարի է հասնում, դա ՀԿ-ի համար չեմ կարծում, որ ողջամիտ պահանջ է, հետևաբար մատչելի չեն»:

 

Սա խնդիրներից մեկն է միայն, հաջորդը, ըստ Եգորյանի, նախագրանցման համակարգի բացակայությունն էր, հակառակ դեպքում հնարավոր կլիներ մաքրել ընտրողների ռեեգիստրը և զրկել շահագրգիռ կողմերին տարբեր հնարքներ կիրառելու հնարավորությունից:

 

ՄՈՌԱՑԿՈՏ ԸՆՏՐՈՂԸ

Մինչ ընտրությունները փոփոխություններ տեղի ունեցան նաև Քրեական օրենսգրքում: Դրական որոշ բարեփոխումների կողքին Սահմանադրությանը հակասող մի դրույթ էր ավելացել, որն իր էական դերն ունեցել է քաղաքացուն իր իրավունքները պաշտպանելու հարցում պայքարելու համար: ՀԿ ավագ իրավաբան Դավիթ Գյուրջյանը ներկայացնում է այն հոդվածը, ըստ որի քաղաքացին սուտ հայտարարություն տալու համար թնթարկվում է քրեական պատասխանատվության: Սա ենթադրում է, որ անփութության հետևանքով ևս պատասխանատվության կարող է ենթարկվել քաղաքացին, ինչց խուսափելու համար պարզապես զերծ կմնա խախտման մասին բարձրաձայնելուց: Դրա օրինակներին հանդիպել են իրավաբանները:

 

Քաղաքացին, օրինակ, հրապարակված ցուցակներում գտնելով իր բարեկամի ազգանվան դիմաց ստորագրություն և իմանալով, որ նա գտնվում է արտերկրում, պարզապես չի դիմի համապատասխան մարմնին՝ վախենալով քրեական պատասխանատվությունից: Այդպես էլ եղել է, վսըահեցնում են իրավաբանները: Միայն մեկ դեպքում է հաջողվել արդյունքի հասնել:

 

Հրաժարվում էր իր խոսքերից՝ ասելով, որ իրականում գնացել և քվեարկել է, մոռացել էր, որ գնացել էր Շիրակի մարզ և քվեարկել է

 

«Անձը դիմել էր մեզ և ներկայացրել հայտարարություն իր իսկ փոխարեն քվեարկություն կատարելու վերաբերյալ, հաջորդ օրը ԿԸՀ այցելելուց և իր դիմումը ներկայացնելուց հետո եկել էր, հրաժարվում էր իր խոսքերից՝ ասելով, որ իրականում գնացել և քվեարկել է, մոռացել էր, որ գնացել էր Շիրակի մարզ և քվեարկել է: Հասկանալի է, որ անձը ազդեցության է ենթարկվել և ցանկացել է հրաժարվել, արդյունքում այս հրաժարումը տեղի չունեցավ և պատասխանատվության ենթարկվեց այն անձը, ով քվեարկել էր»,-ներկայացնում է Դավիթ Գյուրջյանը:

 

Բազմաթիվ այլ խախտումներ արդեն իսկ հանրությանը հայտնի դարձան ընտրությունների ընթացքում կամ դրանցից հետո, երբ, օրինակ, բացահայտվեց տնօրենների կաղմից պաշտոնեական դիրքի չարաշահումների դեպքը, տարածվեց «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում տեղի ունեցած ձայնագրությունը, որտեղ ճնշուըմներ էին գործադրվում աշխատակիցների վրա, սրանք փաստեր են, որոնք ևս տեղ են գտել զեկույցում:

 

Ոմանք իրենց այցերի ընթացքում քարոզչություն էին իրականացնում, եղավ Կարեն Կարապետյանի դեպքում, Սերժ Սարգսյանի դեպքում

 

«Վարչական ռեսուրսի օգտագործումը դրսևորվեց նրանով, որ ոմանք իրենց այցերի ընթացքում քարոզչություն էին իրականացնում, եղավ Կարեն Կարապետյանի դեպքում, Սերժ Սարգսյանի դեպքում, երբ իրականացնում էր հանդիպումներ, մանավանդ զինվորականների հետ»,-ներկայացնում է իրավաբան Երանուհի Թումանյանցը:

 

Ընդհանուր առմամբ, ԱԺ ընտրություններ-2017 կամ Ընտրախախտումներ- 2017-ի հետևյալ պատկերն է ստացվել.

  • Պաշտոնատար անձանց մասնակցություն նախընտրական քարոզչությանը՝ հօգուտ ՀՀԿ-ի
  • Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների պաշտոնեական դիրքի չարաշահում
  • Ընտրակաշառքի բաժանման մասին հաղորդում                                   65 դեպք 28 տեղամասում
  • Քվեարկության խախտում                                                                 919 դեպք 498 տեղամասում
  • Քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում                      169 ահազանգ
  • Քվեարկության պա8ագաների հետ կապված խախտում                          58 դեպք
  • Բազմակի քվեարկություն, այլ անձի փոխարեն քվեարկություն             61 դեպք
  • Քաղաքացուն ընտրելու իրավունքից զրկել                                       15 ահազանգ
  • ՏԸՀ աշխատակարգի խախտում                                                        37 դեպք
  • Քաղաքացուն օգնության կարգի խախտում                                       77դեպք
  • Ընտրատեղամասերում մարդկանց, մեքենաների կուտակումներ          11 ահազանգ
  • Տեսանկարահանման հեռարձակման բացակայություն                       1500 տեղամասերում
  • Արդյունքների ամփոփման կարգի խախտում                                     46 ահազանգ
  • Արդյունքների կեղծում                                                                  3 դեպք

 

 

 

Ձեր կարծիքը

Comments