Home / Canadahye  / Մահացել է տորոնտոհայ վաստակաշատ երաժիշտ ու մտավորական Սարգիս Համպոյանը

Մահացել է տորոնտոհայ վաստակաշատ երաժիշտ ու մտավորական Սարգիս Համպոյանը

Sargis-Hampoyan

 

Տորոնտո, Օքվիլ (Նորանոր) _ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է կանադահայ մտավորական, երաժիշտ, Տորոնտոյի երկսեռ «Նաիրի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար, Լիբանանի Շողակաթ երգչախմբի հիմնադիր, «Մեսրոպ Մաշտոց» գրական խմբակի երկարամյա վարող Սարգիս Համպոյանը: Լիբանանում ծնված ու 50 տարի առաջ Տորոնտոյի շրջանի Օքվիլ քաղաքում հաստատված ուսուցիչը վայելում էր տորնոտոհայության սերն ու հարգանքը, վերջերս իր բազմավաստակ ու անձնվեր գործունեության համար նա պարգևատրվեց Միսսիսոգայի Սուրբ Վարդան եկեղեցու կողմից, այս առիթով Noranor.ca-ն ծավալուն հարցազրույց ունեցավ կանադահայ գործչի հոտ, որին  կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Նրա մահվան կապակցությամբ տեղի կունենան ցավակցության ու հոգեհանգստյան արարողություններ, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Noranor.ca կայքը ևս ցավակցում է Սարգիս Համպոյանի հարազատներին և մտերիմներին՝ սիրված ու հարգված մարդու, նվիրյալ ուսուցչի, տաղանդավոր երաժիշտի ու մտավորականի մահվան կապակցությամբ՝ նրանց մաղթելով ուժ և համբերություն:

 

 

Ձեր կարծիքը

Comments