Home / Canada  / Կանադան՝ Հյուսիսային Ամերիկայի միակ լիարժեք ժողովրդավար երկիրը

Կանադան՝ Հյուսիսային Ամերիկայի միակ լիարժեք ժողովրդավար երկիրը

Canada 6-rd tex

 

Օտտավա (Նորանոր) _ Բրիտանական հեղինակավոր խորհրդատվական և հետազոտական The Economist Intelligence Unit ընկերությունն օրեր առաջ հրապարակել է իր ամենամյա զեկույցը աշխարհի տարբեր երկրների ժողովրդավարական իրավիճակի վերաբերյալ: «Ժողովրդավարության ինդեքս-2017» զեկույցում ամփոփված է 165 երկրների և 2 տարածքային միավորումների դեմոկրատական իրավիճակը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կանադան այդ երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը՝ այն կիսելով Իռլանդիայի հետ:

 

Ժողովրդավարական պատկերը 2016թ-ի համեմատ չի փոխվել նաև ԱՄՆ-ում. Այս երկիրը չի բարելավել իր ժողովրդավարական վիճակը՝ շարունակելով մնալ 21-րդ տեղում, հնարավոր 10 միավորից հավաքել է 7,98 միավոր: Ի դեպ, եթե Կանադան լիարժեք ժողովրդավարական երկրների շարքին է դասվել, ապա Ամերիկան համարվել է թերի ժողովրդավար պետություն:

 

 

Economist 2017

Հյուսիսային Ամերիկայում Կանադան միակ երկիրն է, որը համարվել է լիարժեք ժողովրդավար: Մի շարք հատկանիշներով՝ քաղաքացիական ազատությունների, երկրում քաղաքական մշակույթի, ընտրական գործընթացների և բազմակարծության առումներով բարձր միավորների է արժանացել երկիրը, բարձր է եղել նաև կառավարության գործունեության գնահատականը, թերևս միայն քաղաքական մասնակցության ցուցանիշն է ցածր եղել՝ 7,78 միավոր:

 

Ամենաժողովրդավար երկրների հնգյակը կազմում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան և Դանիան:

 

Իսկ ավտորիտար՝ այսինքն՝ 0-4 միավոր ստացած երկրների ցուցակը եզրափակում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Աֆրիկյան Հանրապետությունը, Չադը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

 

Հայաստանը անցած տարվա համեմատ բարելավել է դիրքերը՝ ավտորիտար պետությունների ցանկից տեղափոխվելով, այսպես կոչված, հիբրիդային երկրների ցանկ, հավաքել է 4,11 միավոր, թե ինչի արդյունքում, մանրամասն կարող եք տեսնել Noranor.ca-ի հարցազրույցում:

 

 

Ձեր կարծիքը

Comments