Home / Canadahye  / Կանադայի Հայ Դատի հանձնախումբը Աֆրինի հարցում միջնորդելու խնդրանքով դիմել է արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը Աֆրինի հարցում միջնորդելու խնդրանքով դիմել է արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին

armenian-national-committee

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 7-ին նամակ է հղել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին՝ տեղեկացնելով, որ Աֆրինի նկատմամբ թուրքական բանակի կողմից կիրառվող զինված գործողությունները անօրինական են:

 

20180208-kanada-ermeni1d68e6-image«Ներկա իրավիճակը լուրջ սպառնալիք է Սիրիայի քաղաքացիական պատերազմի խաղաղ լուծմանը»,-ասվում է նամակում:

 

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թուրքիայի օկուպացիան հանգեցրնում է անմեղ կանանց եւ երեխաների մահվան:

 

Ընդգծելով, որ Աֆրինը Սիրիայի առավել խաղաղ եւ անվտանգ շրջաններից է, հիշեցնում է, որ այն սիրիացի ներգաղթյալների համար ապաստան է հանդիսանում: Նամակում նաև նշված է. «Այսօր Աֆրինը շրջապատված է ուժերով, որոնք չեն ուզում այս տարածաշրջանի զարգացումը»:

 

«Մենք վստահ ենք, որ Կանադան եւ միջազգային հանրությունը քուրդ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու բարոյական պարտականություն են կրում»,-կոչ է արել Կանադայի Հայ Դատի հանձնախումբը: Այն խստորեն դատապարտել է հարձակումը, խնդրել, որ ԱԳՆ-ն ևս օգնի կասեցնել  Թուրքիայի ապօրինի գործողություններն ու վերջինիս զինված ուժերը անհապաղ դուրս բերելու պահանջ ներկայացնի:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments