Home / Uncategorized @hy  / Քվեբեկում 2015 թվականի դեկտեմբերից ի վեր բժշկի օգնությամբ մահանալու 166 դեպք է գրանցվել

Քվեբեկում 2015 թվականի դեկտեմբերից ի վեր բժշկի օգնությամբ մահանալու 166 դեպք է գրանցվել

Մոնրեալ (Նորանոր) — Բժշկի օգնությամբ մահանալու օրենքի՝ 2015 թվականի դեկտեմբերին ուժի մեջ մտնելուց ի վեր Քվեբեկից 253 հիվանդ դիմել է պրոցեդուրայի համար: Նրանցից 166-ը ստացել են այն:

 

Բժշկի օգնությամբ մահանալու համար ամենաշատ դիմումները Լանոդիերից են, ինչպես նաև Մոնրեալի արևելքից և արմուտքից: Այս մասին տեղեկացնում է CBC News-ը:

 

Քվեբեկի արժանապատվորեն մահանալու իրավունքի ասոցիացիայի (AQDMD) նախագահը հայտնել է, որ նման ցուցանիշն անակնկալ էր իրենց համար, քանի որ, համաձայն կանխատեսումների,  առաջին տարում 50-100 մարդ պետք է դիմեր բժշկի օգնությամբ մահանալու համար:

 

Այդուհանդերձ, մահվան 166 դեպքը չի գերազանցում նույն ժամանակահատվածում Քվեբեկում գրանցված մահերի թվի 1%-ը:

 

Աշխարհի այլ վայրերում, որտեղ ևս նման օրենք է գործում, բժշկի օգնությամբ մահանալու դեպքերը կազմում են մահերի թվի 2-4%-ը: