Home / Canada  / Toronto  / Օնտարիոյի բժիշկներն ու կառավարությունը համաձայնության են եկել

Օնտարիոյի բժիշկներն ու կառավարությունը համաձայնության են եկել

Տորոնտո (Նորանոր) – Ամիսներ տևած բանակցություններից ու բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո Օնտարիոյի բժիշկներն ու կառավարությունը համաձայնության են եկել:

 

Նախնական համաձայնությունը օգոստոսի 6-ին պետք է հաստատի Օնտարիոյի Բժիշկների ասոցիացիան:

 

Ըստ առողջապահության նախարար Էրիկ Հոսքինսի՝ այս համաձայնագիրը միտված է Կանադայի առողջապահության համակարգի երկարաժամկետ կայունությանը, քանի որ այն կապահովի բուժօգնության մատչելիություն, որակ և արդիականություն:

 

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բժիշկներն ու Օնտարիոյի կառավարությունը պետք է համատեղ ստանձնեն ոլորտի կառավարումն ու միասին որոշեն խնայողությունների չափը:

 

Համաձայնագիրը նախատեսում է բյուջեյից միջոցներ տրամադրել՝ ավելի շատ բժիշկների ներգրավվածության համար:

 

Նոր աշխատակազմը պետք է համագործակցի փորձառու մասնագետների հետ, որպեսզի բարձրանա առաջին բուժօգնության, ինչպես նաև երեկոյան, տոն օրերի և հանգստյան օրերի հերթափոխի մատուցած ծառայությունների մակարդակը: