Home / Uncategorized @hy  / Քվեբեկը 50 միլիոն դոլարով ավելացնում է տարեց բնակչության համար տնային խնամքի ֆինանսավորումը

Քվեբեկը 50 միլիոն դոլարով ավելացնում է տարեց բնակչության համար տնային խնամքի ֆինանսավորումը

Մոնրեալ (Նորանոր) — Քվեբեկի կառավարությունն այս տարի 50 մլն. դոլարով կավելացնի նահանգի տարեց բնակչության համար տնային խնամքի ֆինանսավորումը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Քվեբեկի առողջապահության նախարար Գաետան Բարեթը:

 

Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ իրենք տնային խնամքի ռեսուրսներում ներդրում են կատարում այն մարդկանց համար, ովքեր  ունեն դրա կարիքը:

 

Քննադատները, սակայն, կարծում են, որ ֆինանսավորման ավելացումը բավարար չէ տարեցների կարիքները հոգալու համար, քանի որ ավելի քան 16.000 քվեբեկցի սպասում է տնային խնամքի իր հերթին:

 

Քվեբեկը տարեկան 1.3 մլրդ. դոլար է ծախսում տնային խնամքի համար: Առողջապահության նախարարը նշել է, որ 50 մլն. դոլարը կտրամադրվի հատկապես այն շրջաններին, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն: