Home / Uncategorized @hy  / Օտտավայում 6 դեռահասի մեղադրանք է առաջադրվել

Օտտավայում 6 դեռահասի մեղադրանք է առաջադրվել

Օտտավա (Նորանոր) — Օտտավայի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի Բարհեյվեն արվարձանում OC Transpo ընկերության ավտոբուսում իրականացված հարձակման համար մեղադրանք է առաջադրվել 6 դեռահասի: Այս մասին հաղորդում է CBC News-ը:

 

Ըստ ոստիկանության սպաների՝ կասկածյալներից մեկը 03:00-ի սահմաններում մոտեցել է ավտոբուսի ուղևորներից մեկին և պահանջել է վերջինիս ժամացույցը: Երբ ուղևորը հրաժարվել է տալ նրան իր ժամացույցը, կասկածյալը հանել է դանակն ու պահանջել է ուղևորից իրեն տալ ողջ ունեցածը:

 

Այնուհետև ավտոբուս է ներխուժել ևս 5 դեռահաս: Նրանք բռնության են ենթարկել իրենց զոհին և գողացել որոշ իրեր: Համաձայն ոստիկանության՝ դեռահասները փորձել են իրեր գողանալ նաև մեկ այլ ուղևորից:

 

Դեռահասները ավտոբուսից իջել են Ֆալոուֆիլդի ավտոբուսի կանգառում: Ավելի ուշ ոստիկանության սպաները ձերբակալել են նրանց: