Home / Canada  / Toronto  / Վոնում և Տորոնտոյում իրականացված սեռական ոտնձգությունների մեղադրանքով 30-ամյա տղամարդ է ձերբակալվել

Վոնում և Տորոնտոյում իրականացված սեռական ոտնձգությունների մեղադրանքով 30-ամյա տղամարդ է ձերբակալվել

Տորոնտո (Նորանոր) — Օնտարիոյի Վոն քաղաքում, ինչպես նաև Տորոնտոյում իրականացված սեռական ոտնձգությունների մեղադրանքով 30-ամյա մի տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է CTV News-ը:

 

Համաձայն ոստիկանության՝ կասկածյալը Վոնում 18-ամյա կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություններ է իրականացրել մայիսի 26-ին: Կինը իջել է ավտոբուսից Քիլ և Ռեղերֆորդ փողոցների տարածքում: Կասկածյալը շուրջ 1 կմ մեքենայով հետևել է իր զոհին:

 

Երբ կինը ցանկացել է մտնել իր տուն, տղամարդը մայթեզրից վազել է նրա կողմ և սեռական ոտնձգություն է իրականացրել նրա նկատմամբ: Տղամարդը լքել է տարածքն առանց մեքենայի:

 

Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը սեռական բռնության գործողություններ է իրականացրել նաև Տորոնտոյի մի քանի շրջաններում: