Home / Canada  / Toronto  / Տարեց մարդուն սեռական բռնության ենթարկած խնամակալը դատապարտվել է 23 ամիս ազատազրկման

Տարեց մարդուն սեռական բռնության ենթարկած խնամակալը դատապարտվել է 23 ամիս ազատազրկման

Տորոնտո (Նորանոր) — Անհատական աջակցության աշխատակիցը, ում մեղադրանք էր առաջադրվել 95-ամյա տարեց մարդուն Իսթ Յորքում գտնվող իր տանը սեռական բռնության ենթարկելու համար, չորեքշաբթի դատապարտվել է 23 ամիս ազատազրկման:

 

Ալցհայմերի հիվանդությամբ տառապող ծեր մարդու ընտանիքի անդամները դիմել էին ոստիկանություն՝ հայտնելով, որ 62-ամյա Դանիլո Ալկալան հուլիսի 16-ին սեռական բռնության է ենթարկել նրան:

 

Նույն օրը Ալկալան ձերբակալվել էր մեկ այլ հիվանդի տանը:

 

Քննիչները հայտնել են, որ Ալկալան աշխատել է որպես անհատական աջակցության աշխատակից շուրջ 10 տարի:

 

Ալկալայի գործատու Սպեկտրում առողջապահության կենտրոնից հայտնել են, որ իրենք տարեց մարդու համար նոր խնամակալ են գտել: