Home / Canada  / Դատավորները սեռական բռնություն իրականացրած անձանց կարող են արգելել օգտվել համացանցից

Դատավորները սեռական բռնություն իրականացրած անձանց կարող են արգելել օգտվել համացանցից

Օտտավա (Նորանոր) — Կանադայի գերագույն դատարանը հայտնում է, որ դատավորները սեռական բռնություն իրականացրած անձանց կարող են արգելել օգտվել համացանցից: Այս մասին հայտնում է The Globe and Mail-ը:
Հարցը բարձրացվել է 2009 թվականին տեղի ունեցած մի դեպքից հետո, երբ Բրիտանական Կոլումբիայում մի տղամարդ մեղավոր էր ճանաչվել ինցեստի և մանկական պոռնոգրաֆիայի գործով, որում ներգրավված էր եղել 16 տարին չլրացած անձ:

 

 

Դատավորը հանցագործին արգելել էր 7 տարի համակարգչից օգտվել, սակայն այդ ժամանակ Քրեական օրենսգրքում համացանցի օգտագործումն արգելող դրույթ չկար:

 

 

Տղամարդու դատապարտումից հետո Պահպանողական կառավարությունը ներկայացրեց Անվտանգ փողոցների և համայնքների օրենքը, որն այդպիսի պատիժ էր ներառում: