Home / Uncategorized @hy  / Քվեբեկի Ազգային ժողովի շինարարությունը 60 միլիոն դոլար է գնահատվում

Քվեբեկի Ազգային ժողովի շինարարությունը 60 միլիոն դոլար է գնահատվում

Մոնրեալ  (Նորանոր) —  Ամառային արձակուրդների ընթացքում Քվեբեկի Ազգային ժողովի դատարկ դահլիճների լռությունը կխաթարի շինարարական աշխատանքների աղմուկը: Լեգենդար շենքի ընդլայնման աշխատանքների գինը կկազմի 60 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է CTV News Montreal-ը:  

 

1800-ականների վերջին կառուցված շինությունը 1917 թվականից ի վեր չի ընդլայնվել:

 

Շինությունը տարեկան շուրջ 125.000 այցելու է ունենում և դրա ընդլայնումը կօգնի ապահովել մարդկանց հարմարավետությունը, բարելավել շինության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել  հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիությունը:

 

Նախատեսվում է նաև կառուցել ստորգետնյա տաղավար, որտեղ կլինի ընդունարանը, ինչպես նաև խորհրդարանական հանձնաժողովների երկու հավելյալ սենյակ:
Չնայած շինարարությունը կձգվի մինչև 2019 թվականի գարուն, այցելուները հնարավորություն կունենան մուտք գործել շինություն: