Home / Canada  / Toronto  / Պետք է վաստակել 250,000 դոլար տարեկան, ունենալու համար սեփական տուն Տորոնտոյի մետրոյի կայարաններին կից

Պետք է վաստակել 250,000 դոլար տարեկան, ունենալու համար սեփական տուն Տորոնտոյի մետրոյի կայարաններին կից

Տորոնտո (Նորանոր) – Տորոնտոն շատ թանկ քաղաք է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է անշարժ գույքին: Շատերի համար տուն գնելն անիրականանալի երազանք է,  հաշվի առնելով առանձնատների միջին գները, որոնք  կազմում են  ավելի քան 1 մլն դոլար:Իհարկե, ոչ բոլոր թաղամասերն են չափազանց թանկ:

 

Sky View Suites ընկերությունը վերջերս լույս է ընծայել մի քարտեզ, որը խթանում է մետրոյի կայարաններին մոտ գտնվող երեք ննջարանով բնակարանների, տների և կոնդոների գները:

 

Ինչպես հայտնում է Metro News-ը, եթե դուք ցանկանում եք ձեր ընտանիքին տեղափոխել ապրելու Տորոնտոյի մետրոյի կայարաններին կից, պատրաստ եղեք ծախսելու առնվազն 1 մլն  դոլար:

 

Ընկերությունը, որը ղեկավարում է կահավորված բնակարանների կարճաժամկետ վարձակալությունը, օգտվել է մի շարք անշարժ գույքի կայքերից և տպագրված գովազդներից, որպեսզի հստակ արտապատկերի , այն տների միջին վաճառքի գները , որոնք գտնվում են մետրոյի կայարաններից 1կմ հեռավորության վրա:

 

Սթիվեն Արգիրիսը, Sky View-ի գործընկերը, ամփոփումը համարում է «բավականին անհանգստացուցիչ» և զրուցել է Metro News-ի հետ որոշ, առավել կարևոր հարցերի շուրջ:

 

York Mills կայարանի մոտ միջին գինը՝ 3.5մլն է, որը, ասես, «աչքի փուշ» լինի Արգիրիսի համար:

 

Նրա կարծիքով մեկ կամ երկու թանկ թաղամասերն են, որոնք բարձրացնում են ընդհանուր գները: Սա լավ օրինակ է հասկանալու, որ քաղաքի կենտրոնի սահմաններից դուրս գալը, միշտ չէ, որ նշանակում է խնայել դրամը:

 

Union կայարանի շուրջը`

 

Yonge-–University մետրոյի գծի ամբողջ հարավային երկայնքով, Sky View ընկերությունը օգտագործում է տվյալներ միայն երեք և ավելի ննջարաններով կոնդոների վերաբերյալ, քանի որ այնտեղ շատ տներ չկան: Մնացած կանգառների համար, նրանք նայում են տների տվյալներին, ուստի Union-ի շրջանը ավելի էժան է:

 

 

Wellesley կայարանը կենտրոնի  մաս է կազմում, սակայն տների գներն այստեղ փոքր ինչ էժան են, քան մնացած կայարանների մոտ :Ամենացածր գինը սկսվում է  1մլն դոլարից: Այս կայարանն այնքան էլ հեռու չէ Bay կայարանից, որտեղ միջին գինը կազմում է 2.5մլն դոլար:

 

 

Ագրիսը փորձում է բացատրել, թե ինչով են  պայմանավորված գնային նման տարբերությունները. պարզապես կան տարբեր թաղամասեր, Wellesley-ն մոտ է Sherbourne-ին, որը համարվում է ցածր եկամուտ ունեցող թաղամաս: Նույնիսկ քայլելով Տորոնտոյում մեկ քառորդ կարող ես հայտնվել լրիվ տարբեր թաղամասում:

 

Քաղաքամերձ կայարանները

Ագրիսին չեն  զարմացնում Etobicoke-ի կայարաններին մոտ գտնվող տների միջին գները,որոնք 1մլն. դոլարից ավելի են գնահատվում, չնայած որ մետրոն հնարավորություն է տալիս հեշտությամբ, 45 րոպեում հասնել կենտրոն: Սա հարուստ թաղամաս է, և բնականաբար տներն ավելի շատ են վաճառվում:

 

Սակայն կայարանները ձգվում են արևելք դեպի Scarborough, որտեղ և կարելի է գտնել ամենաէժան սեփականություն համարվող տներ:

 

Ագրիսի կարծիքով, դա արտացոլումն է այն փաստի, որ թաղամասերը դեռևս տուժում են վատ համբավից:

 

Այսպիսով, մատչելի է ձե՞զ  համար : Պատասխանը, հավանաբար ՝ոչ:

 

Ագրիսը և իր թիմը պարզել են, թե որքան գումար է հարկավոր վաստակել, որպեսզի կարողանաս քեզ թույլ տալ մի «համեստ» տուն, 1.4մլն. դոլար արժողությամբ, 20%  կանխավճարով: Նրանք եկան հետևյալ եզրահանգման՝ տարեկան 250.000 դոլար:

 

Կանադայի վիճակագրության տվյալների համաձայն, միայն կանադացիների 8% է կարողացել վաստակել նման  գումար 2014-ին: