Home / Canada  / Toronto  / Տորոնտոյում տղամարդը ստիպել է կնոջը աշխատավայրում սեռական հարաբերություններ ունենալ

Տորոնտոյում տղամարդը ստիպել է կնոջը աշխատավայրում սեռական հարաբերություններ ունենալ

Տորոնտո (Նորանոր) — Տորոնտոյում 21-ամյա մի տղամարդու մեղադրանքներ են առաջադրվել՝ 19-ամյա կնոջը սեռական շահագործման ենթարկելու համար: Տղամարդը կնոջը ստիպել է աշխատավայրում սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ:

 

Համաձայն Տորոնտոյի ոստիկանության՝ կինն ու տղամարդը ծանոթացել են 2013 թվականին, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Այդ ժամանակ նրանք երկուսն էլ Կանադայում բնակվելիս չեն եղել:

 

2016 թվականին զույգը տեղափոխվել է Տորոնտո: Կինը սկսել է աշխատել Spa  կենտրոնում, որտեղ, տղամարդու հրահանգով, սեռական հարաբերություններ է ունեցել հաճախորդների հետ`  գումար վաստակելու համար:

 

Նա ստիպված է եղել բավարարել տղամարդու կողմից ներկայացված բոլոր պահանջները, այլապես վերջինս թույլ չէր տա իրեն տուն մտնել:

 

Կինը նաև ֆիզիկական բռնության է ենթարկվել: Ոստիկանությունը տեղեկացվել է դեպքի մասին այն բանից հետո, երբ կնոջ գործընկերները նրա մարմնի վրա վնասվածքներ են նկատել:

 

Տորոնտոյի բնակիչ Անկուշ Ավիշեկ Մոնեբհուրունին 6 մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 22-ին նա կանգնել է դատարանի առաջ: