Home / Canada  / Հուլիսին Կանադայում տների վաճառքը նվազել է 1.3 %-ով

Հուլիսին Կանադայում տների վաճառքը նվազել է 1.3 %-ով

Օտտավա (Նորանոր) — Կանադայի անշարժ գույքի ասոցիացիայի տվյալներով՝ արդեն երրորդ ամիսն անընդմեջ երկրում տների վաճառքը նվազել է: Այս մասին հաղորդում է Global News-ը:

 

Համաձայն ասոցիացիայի՝ հունիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում տների վաճառքի գործարքների թիվը 1.3 %-ով կրճատվել է:

 

Ասոցիացիայի կողմից ուսումնասիրվող շուկաների գրեթե կեսում հուլիս ամսին կրճատումներ են գրանցվել՝ այդ թվում նաև Մեծ Վանկուվերում և Ֆրեյզեր Վալեյում:

 

Անցյալ տարվա նույն ամսվա համեմատ վաճառքների թիվը նվազել է 2.9 %-ով:

 

Հուլիսին վաճառված տների գինը միջինում կազմել է 480,743 դոլար: Ցուցանիշն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.9 %-ով: