Home / Uncategorized @hy  / Բրիտանական Կոլումբիայի բնակիչը ձերբակալվել է Լոնդոնում

Բրիտանական Կոլումբիայի բնակիչը ձերբակալվել է Լոնդոնում

Լենգլի, Բրիտանական Կոլումբիա (Նորանոր) — Բրիտանական Կոլումբիայի բնակիչը Մեծ Բրիտանիայում երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ խոստովանել է, որ պլանավորել է սեռական բռնության ենթարկել երեխաներին: Այս մասին հաղորդում է CTV News-ը:
Լենգլի քաղաքի ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդը, ում անունը Գլեն Շուլց է, դատապարտվել է ութ տարի և ութ ամիս ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով երկու հոդվածով: Դրանք են՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործության պլանավորում և անպարկեշտ լուսանկարների տարածում:

 

Շուլցը ձերբակալվել է Լոնդոնի հարավում գտնվող Գեթուիչի օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո, որով էլ վերջ է դրվել դեռևս մայիս ամսին սկսված հետաքննությանը:

 

Հանցագործի հետքը գտել են այն ժամանակ, երբ վերջինս կապվել է բրիտանացի ծպտյալ ոստիկանի հետ, ով ներկայացել էր որպես երկու փոքրիկ աղջիկների հայր:
Հետաքննիչներն ասում են, որ Շուլցը գրանցված է եղել մի կայքում, որը հայտնի է երեխաների շահագործման վերաբերյալ նյութեր տարածելով: Հանցագործը պլանավորել էր հանդիպել ծպտյալ ոստիկանի հետ՝ վերջինիս ենթադրյալ երեխաներին սեռական բռնության ենթարկելու նպատակով: