Home / Uncategorized @hy  / Էդմոնտոնի բնակչության թիվը հասել է 900 հազարի

Էդմոնտոնի բնակչության թիվը հասել է 900 հազարի

Էդմոնտոն (Նորանոր) — Հազարավոր մարդիկ շարունակում են տեղափոխվել և բնակություն հաստատել Էդմոնտոնում, թեև տեմպերը նախորդ տարիների հետ համեմատ նվազել են: Հրապարակված թարմ տվյալներով՝ քաղաքային բնակչությունը հասնում է 900, 000-ի: Այս մասին հաղորդում է Metro News-ը:

 

Այսօր հրապարակված մարդահամարի տվյալներով՝ Էդմոնտոնի բնակչությունը կազմում է 899,447 մարդ: Սա նշանակում է, որ 2014-2016 թվականների ընթացքում քաղաքի բնակչությունը ավելացել է 21,000-ով:

 

Բնակչության այս տեմպերով աճը համարվում է արագ, սակայն այն ցածր է 2012-2014 թվականներին գրանցած արդյունքից: Այդ ժամանակահատվածում բնակություն հաստատելու նպատակով Էդմոնտոն է տեղափոխվել տարեկան 30,000 մարդ:

 

«Վերջին երկու տարիների ընթացքում բնակչության այսպիսի աճը պայմանավորված է վերջին շրջանում Էդմոնտոնում, և ողջ Ալբերտա նահանգում տնտեսական աճի դանդաղեցմամբ և անաշխատունակության բարձր մակարդակով»,- ասել է Էդմոնտոն քաղաքի գլխավոր տնտեսագետ Ջոն Ռոսը:

 

Էդմոնտոնի քաղաքապետ Դոն Իվենսոնի խոսքերով՝ բնակչության աճն ապացուցում է լավ պլանավորման կարևորությունը:

 

«2009 թվականից ի վեր Էդմոնտոնի բնակչությունը աճել է 117, 000-ով: Երբ սրան գումարում ենք հարակից քաղաքների բնակչության աճը, մեզ համար հստակեցվում է այն, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը` հողատարածքների արդյունավետ կիրառում և ենթակառուցվածքների խելամիտ պայմանավորում ապահովելու համար»,- հայտարարել է Իվենսոնը: