Home / Uncategorized @hy  / Կալգարիի ոստիկանությունը փնտրում է նախկին գործատուին հետապնդող տղամարդուն

Կալգարիի ոստիկանությունը փնտրում է նախկին գործատուին հետապնդող տղամարդուն

Կալգարի, Ալբերտա (Նորանոր) — Կալգարիի ոստիկանությունը փորձում է հայտնաբերել` աշխատանքից հեռացվելուց հետո  իր նախկին գործատուին անհանգստացնող տղամարդուն: Տղամարդը աշխատել է Ալբերտայի նավթագազային արդյունաբերության ոլորտում և նախկինում ապրել է Օտտավայի  և Կալգարիի շրջանում, հայտնում է Global News-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը:

 

Ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հնարավոր է,  որ տղամարդն այժմ Վանկուվերի շրջանի անօթևանների կացարաններից մեկում է. նրան վերջին անգամ հանդիպել են փետրվարին՝ Վանկուվերում:

 

Ոստիկանության հաղորդմամբ՝ նա ունի  իռլանդական ընդգծված  առոգանություն  և միգուցե Իռլանդիայի Կորկ քաղաքից է: