Home / Canada  / Ottawa  / Օնտարիոն 1.7 մլն. դոլար կծախսի բարերում և ռեստորաններում սեռական բռնությունների կանխարգելման համար

Օնտարիոն 1.7 մլն. դոլար կծախսի բարերում և ռեստորաններում սեռական բռնությունների կանխարգելման համար

Տորոնտո (Նորանոր) — Օնտարիոն 1.7 մլն.  դոլար կծախսի բարմեններին և մատուցողներին շուրջ երեք տարի վերապատրաստելու համար, որպեսզի վերջիններս կարողանան բացահայտել և կանխարգելել աշխատակիցների և հաճախորդների շրջանում սեռական բռնություններն ու ոտնձգությունները: Այս մասին հաղորդում է Global News-ը:

 

Կանանց հարցերով նախարար Թրեյսի ՄըքՉարլզը հայտնել է, որ վերապատրաստման դասընթացները կազմակերպվելու են սպասարկման ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև բռնության կանխարգելման փորձագետների կողմից:

 

Համաձայն ՄըքՉարլզի՝ վերապատրաստմանը կմասնակցեն նաև ռեստորանների և բարերի մենեջերները, օպերատորներն ու սեփականատերերը: Դասընթացների ընթացքում նրանք ու իրենց թիմերը կսովորեն, թե ինչպես վարվել նման իրավիճակներում: