Home / Uncategorized @hy  / Կալգարիի ոստիկանությունը ձերբակալել է իր որդու սպանության մեջ մեղադրվող կնոջը

Կալգարիի ոստիկանությունը ձերբակալել է իր որդու սպանության մեջ մեղադրվող կնոջը

Կալգարի, Ալբերտա (Նորանոր) — Կալգարիի ոստիկանությունը ձերբակալել է` իր երեքամյա որդու սպանության մեջ մեղադրվող կնոջը: Իսաիա Զոի անկենդան մարմինը ոստիկանությունը հայտնաբերել էր հունվարի 30-ին, Ռանչլենդի տներից մեկում:

 

Global News-ի փոխանցմամբ՝ ոստիկանությանը չէր հաջողվել որևէ տեղեկություն ստանալ երեխայի մոր՝ Ֆաթիմա Բամբայի մասին: Այնուամենայնիվ, երեխային դիահերձել էին, սակայն նրա մահվան պատճառը չի հրապարակվել:
Հինգշաբթի ոստիկանությունը հայտարարել է, երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով, 28-ամյա Բամբայի ձերբակալության մասին: Նրա դատավարությունը նշանակվել է ուրբաթ օրը: