Home / Canada  / Toronto  / 61-ամյա կնոջը սեռական բռնության ենթարկելու մեղադրանքով 36-ամյա տղամարդ է ձերբակալվել

61-ամյա կնոջը սեռական բռնության ենթարկելու մեղադրանքով 36-ամյա տղամարդ է ձերբակալվել

Տորոնտո (Նորանոր) — Տորոնտոյի ոստիկանությունը հայտնում է, որ Նորթ Յորքի ավտոբուսի կանգառներից մեկում սպասող 61-ամյա կնոջը սեռական բռնության ենթարկելու մեղադրանքով 36-ամյա մի տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է CTV News-ը:

 

Համաձայն քննիչների՝ ոստիկանությունը դեպքի մասին ահազանգ է ստացել սեպտեմբերի 9-ին՝ 08:05-ին:

 

Կինը կանգնած է եղել ավտոբուսի կանգառում, երբ տղամարդը մոտեցել է նրան ու բռնության ենթարկել: Կասկածյալն այնուհետև հեռացել է դեպքի վայրից:

 

Տղամարդը հինգշաբթի առավոտյան կանգնել է դատարանի առաջ:

 

Ոստիկանությունը մտահոգված է, որ կարող են այլ զոհեր ևս լինել: