Home / Canada  / Կանադայի բնակչության թիվը գերազանցել է 36 միլիոնը

Կանադայի բնակչության թիվը գերազանցել է 36 միլիոնը

Կանադայի բնակչության թիվը

 

Օտտավա (Նորանոր) — Կանադա ժամանող ներգաղթյալների և փախստականների ռեկորդային թվի շնորհիվ Կանադայի բնակչության թիվը, հուլիսի 1-ի տվյալներով, գերազանցել է 36 միլիոնը:  Այս մասին, համաձայն CBC News-ի, տեղեկացնում է Կանադայի վիճակագրական ծառայությունը:

 

Համաձայն գործակալության՝ բնակչության թվի այս տարվա ցուցանիշը 437,815-ով գերազանցում է Կանադայում ապրող մարդկանց թվի անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ պաշտոնական բնակչության թիվը հասցնելով 36,286,425-ի:

 

Տոկոսային արտահայտմամբ՝ բնակչության թիվն աճել է 1.2%-ով:

 

Համաձայն գործակալության տվյալների՝ մեկ տարում Կանադա ժամանած ներգաղթյալների թիվը կազմել է 320,932: Նրանց թվում ավելի քան 30,000 սիրիացի փախստական կա: