Home / Canada  / Թոնի Քլեմենտը դադարեցնում է Թորիների ղեկավարությունը ստանձնելու իր քարոզարշավը

Թոնի Քլեմենտը դադարեցնում է Թորիների ղեկավարությունը ստանձնելու իր քարոզարշավը

 

Օտտավա (Նորանոր) — Նախկին Պահպանողական նախարար Թոնի Քլեմենտը հայտնել է Թորիների ղեկավարությունը ստանձնելու քարոզարշավի դադարեցման մասին: Այս մասին տեղեկացնում է Global News-ը: 

 

Քլեմենտը չորեքշաբթի հայտարարել է, որ քարոզարշավը չի արդարացրել իր սպասելիքները:

 

Նա նշել է, որ դուրս է գալիս պայքարից, որպեսզի այլևս իր ընտանիքին ֆինանսական սթրեսի չենթարկի:

 

Քլեմենտը ասել է, որ պայքարի մեջ է մտել՝ հիմնվելով կուսակցությունում իր երկարամյա փորձի վրա և նպատակ ունենալով փոփոխել այն: